Մենք Ադրբեջանից ներողություն խնդրելու որևէ առիթ չունենք․ Սերժ Սարգսյանը՝ BBC-ի հարցի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 15:51
Բենիամին Նեթանյահու, թե՞ Գադի Այզենկոտ․ Իսրայելի նախագահ Հերցոգը կիրակի օրը կհայտարարի, թե ում է հանձնարարում կառավարություն ձևավորել
06.11.2026 | 15:36
Բանկի փլուզում, միլիոնավոր սառեցված հաշիվներ և զանգվածային բողոքներ․ Պարագվայի նախագահը հրաժարական է տվել
06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
06.11.2026 | 15:00
Իրանը Կատարի միջոցով միջուկային առաջարկ է ուղարկել ԱՄՆ-ին
06.11.2026 | 14:51
Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
06.11.2026 | 14:42
ԱՄՆ-ն ավելի քան 1,8 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 16 մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
Բոլորը

Իսկ ինչի՞ համար մենք պետք է Ադրբեջանից ներողություն խնդրենք, այն բանի համար, որ մենք, հետևելով օրենքի տառին, փորձում էինք խաղաղ ճանապարհով իրականացնել ինքնորոշվելու մեր իրավունքը, իսկ նրանք, հրոսակախմբեր ուղարկելով մեր վրա, փորձում էին զենքով մեզ ճնշել. լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես ինքը կպատասխաներ «HARDtalk» հաղորդման շրջանակներում Նիկոլ Փաշինյանին տված հարցին՝ պատրա՞ստ է ներողություն խնդրել ադրբեջանցիներից:

«1992 թվականին մինչև մայիս, օր է եղել, որ Ստեփանակերտի վրա մինչև 350 ռումբ և արկ ու հրթիռ է ընկել, ա՞յդ բանի համար ներողություն խնդրենք։ Ես և իմ մարտական ընկերները որևէ կոմպլեքս չունենք ընդհանրապես ներողություն խնդրելու, բայց դրա համար հիմք է պետք։ Մենք ամաչելու ոչինչ չունենք, կամաչեինք, եթե չդիմադրեինք, չպաշտպանեինք մեր օջախները, եթե բոլորս հավաքվեինք Երևանում և սկսեինք Ստեփանակերտ-Ստեփանակերտ երգել։ Այդ ժամանակ մենք պետք է ներողություն խնդրեինք, բայց ոչ Ադրբեջանից, այլ մեր ժողովրդից և առաջին հերթին այն տղաներից, ովքեր իրենց կյանքի գնով պաշտպանում էին յուրաքանչյուր մետր։ Մենք որևէ ամաչելու արարք չենք արել, որպեսզի ներողություն խնդրենք», – ասաց Սերժ Սարգսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: