Պարզվում է՝ մեր վարորդները տուժում են, քանի որ մեր կառավությունն արագ չի արձագանքում. Նիկոլ Փաշինյան

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովում քննարկվում է «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը:

Հիմնական զեկուցող, ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի խոսքով՝ պայմանագիրը, որը ստորագրվել է 2017 թվականի ապրիլի 11-ին, նախատեսում է երեք հավելված: 

«Առաջին հավելվածը սահմանում է հենց Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգիրքը, երկրորդ հավելվածով սահմանվում է Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող այն միջազգային պայմանագրերի ցանկը, որն առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել նոր մաքսային օրենսգրքի ուժի մեջ մտնելու կապակցությամբ և երրորդ հավելվածը սահմանում է Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող այն միջազգային պայմանագրերի ցանկը, որոնց առանձին դրույթներ է առաջրկվում ուժը կորցրած ճանաչել՝ նոր մաքսային օրենսգրքի ուժի մեջ մտնելու կապակցությամբ»,- նշեց Վախթանգ Միրումյանը:

ՊԵԿ նախագահի տեղակալն ասաց՝ կփորձի հարցն այնպես զեկուցել, որ նոր մաքսային օրենսգրքի կարգավորումներն ամբողջական ներկայացնի: «Նոր մաքսային օրենսգիրքը նախատեսում է մաքսային ընթացակարգերի էական բարելավում, անհամեմատ կրճատվում են թե ապրանքների մաքսային հայտարարագրման, թե տեղափոխման ժամկետները, էապես կրճատվում է արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների և մաքսային մարմինների միջև եղած շփումները: Եվ իհարկե, մաքսային ընթացակարգերի կիրառման առումով նոր օրենսգիրքը նախատեսում է ավելի հստակ կանոններ»,- շարունակեց ՊԵԿ նախագահի տեղակալը:

Միրումյանի խոսքով՝ նախատեսված է հնարավորություն մաքսային հայտարարագրում իրականացնել առանց ուղեկցող փաստաթղթերի. «Սա նորույթ է, քանի դեռ ուղին ընտրված չէ՝ կանաչ, դեղին, թե կարմիր, տնտեսվարողը կարող է ներկայացնել միայն մաքսային հայտարարագիր, առանց ուղեկցող փաստաթղթերի: Դրանից հետո, եթե կընտրվի կանաչ ուղին, նշանակում է այլևս չի լինի անհրաժեշտություն ներկայացնելու այդ փաստաթղթերը: Եթե կընտրվեն դեղին կամ կարմիր ուղիները, նոր կառաջանա անհրաժեշտություն ներկայացնելու նաև ուղեկցող փաստաթղթերը»:

ՊԵԿ նախագահի տեղակալը, բացի այդ, ներկայացրեց նաև մի շարք այլ դրական փոփոխություններ, որոնց հետ կապված հարց հնչեցրեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ խնդրելով հստակեցնել, թե ինչ երաշխիքներ կան, որ դրանք գործելու են, և գործարարները նույն խնդիրներին չեն հանդիպի, ինչպես վարորդները: Փաշինյանն անդրադարձավ նաև մանդարինի ներկրման սահմանափակումներին:

«Եթե մարդը Թբիլիսիի մեծածախ շուկայից գնեց մանդարին, ինքը որտե՞ղ պետք է գնա ֆիտոսանիտարական փաստաթուղթ ձեռք բերելու համար»,- հետաքրքրվեց ընդդիմադիր պատգամավորը: ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը պարզաբանեց. «Մանդարինի հետ կապված հարցը կապ չունի մաքսային օրենսգրքի հետ, դա գործող օրենսդրության դրույթ է, ԵՏՄ-ն սահմանել է այն ապրանքների ցանկը, որոնք կարող են ներմուծվել ֆիզիական անձանց անձնական օգտագործման նպատկով: Անհրաժեշտ փաստաթղթերը կարող են ձեռք բերվել ոչ միայն Վրաստանում, այլ նաև Սննդամթերքի անվտանգության ծառայությունից»:

Մանրամասները՝ տեսանյութում: