Երևանի եզակի կանաչ թաղամասում՝ «Ֆիզգորոդոկում» պատրաստվում են բարձրահարկ կառուցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Երևանում վտանգված է հերթական կանաչ գոտին, որտեղ նախատեսվում է կառուցել հերթական բարձրահարկ շենքը: Աջափնյակ վարչական շրջանի Ալիխանյան եղբայրներ փողոցի բնակիչներն ահազանգում են․ հատվելու են Ֆիզիկայի ինստիտուտի բանավանի ծառերը:

Ֆիզիկայի ինստիտուտի բանավանը կառուցվել է 1950-60-ական թվականներին: Այն նախատեսված է եղել Ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատողների համար: Այստեղ հիմնականում ապրում են գիտնականները և նրանց ժառանգները: Թաղամասում կա 8 բնակելի շենք՝ չորս և երեք հարկանի: Այն աչքի է ընկնում կառուցապատման կանոնավորությամբ և, ինչպես բնակիչներն են հպարտությամբ նշում, Ֆիզիկայի ինստիտուտի բանավանի նման կանաչ թաղամաս Երևանում չկա:

Վիճահարույց բարձրահարկը կառուցվելու է Ալիխանյան եղբայրներ 6/1 հասցեում գտնվող տարածքում, որի մակերեսը 1976 քմ է: Տարածքը 2006 թվականից պատկանում է «Ռատկո» ՍՊԸ-ին, որը ցանկանում է նշված վայրում 12 հարկանի շենք կառուցել: Ընկերությունը դեռ շինթույլտվություն չունի կառուցապատումն իրականացնելու համար, սակայն քաղաքապետարանն արդեն իսկ տվել է նախագծման աշխատանքերի թույլտվություն:

Այս տարածքը նախկինում եղել է խաղահրապարակ, իսկ 2004 թվականին այն մասնավորեցվել է: Թաղամասի բանկիչներն ահազանգում են մի շարք խնդիրների մասին, որոնք կառաջանան կառուցապատման ընթացքում և դրանից հետո: Բնակիչներից Իննա Մխիթարյանը, որը Կոմիտաս պողոտայից տեղափոխվել է Ֆիզիկայի բանավան՝ հենց կանաչ գոտու համար, նշում է, թե բնակիչների թվի ավելացմամբ տարածքում նաև ավտոմեքենաների թիվի աճ կլինի՝ ինչը կհանգեցնի տարածքի էկոլոգիայի խաթարմանը։

Factor.am-ի հետ զրույցում բնակիչները բարձրաձայնում էին նաև այն մասին, որ տարածքը համայնքից մասնավորին անցել է անօրինական ճանապարհով: Տարածքի սեփականաշնորհման օրինականությունը որոշելու նպատակով թաղամասի բնակիչները դիմել են Գլխավոր դատախազություն: Բնակիչները մասնավորեցումը համարում են անօրինական, քանի որ, ըստ նրանց, հողամասի կադաստրային փաստաթղթերում տարածքում առկա է նկուղ, որը գոյություն չունի: Ըստ նրանց՝ նկուղը փաստաթղթերում ներառվել է ձևական, որպեսզի տարածքը հնարավոր լինի մասնավորեցնել:

Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետ Անդրանիկ Սեդոյանը մեկնաբանություն չունի, թե ինչու փաստաթղթերում առկա նկուղը տարածքում գոյություն չունի, սակայն նշում է, որ «Ռատկո» ՍՊԸ-ին տրված նախագծային աշխատանքների կատարման թույլտվությունում այն պարտավոր էին ներառել, քանի որ ենթադրյալ շինությունն առկա է հողամասի գրանցման վկայականում: Քաղաքապետարանի պաշտոնյան, անդրադառնալով բնակիչների այն պնդումներին, թե կառուցվող բարձրահարկը կխաթարի տարածքի էկոլոգիան և անհարմարություններ կպատճառի իրենց, նշեց․ «անհարմարություններ կլինեն, բայց դա հիմք չէ, որ շինթույլտվություն չտրվի»:

Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետ Անդրանիկ Սեդոյանը նաև բացառում է, թե կանաչ գոտին կոչնչանա: Նա հավաստիացնում է․ մինչև «Ռատկո» ընկերությանը նախագծման աշխատանքների թույլտվություն տալը հանրային քննարկում է կազմակերպվել, ակնառու դժգոհություններ չեն եղել:

Իսկ ահա ֆիզիկայի ինստիտուտի հարակից թաղամասի բնակիչներն այլ բան են պնդում։ Ըստ նրանց՝ հանրային միջոցառումը շինծու է եղել: Ալիխանյան փողոցում առկա են միայն երեք և չորս հարկանի շենքեր: Բնակիչները հարց են բարձրաձայնում, թե ինչ հիմնավորմամբ է իրենց տարածքում 12 հարկանի բազմաբնակարան կառուցվում: Փոխանցում են, որ իրենց խնդիրները պատասխանատու մարմինների հետ չեն կարողանում քննարկել:

«Ռատկո» ՍՊԸ տնօրեն, համահիմնադիր Արթուր Մնացականյանը Factor.am-ի հետ զրույցում արձագանքելով բնակիչների մատնանշած խնդիրներին, հավաստիացրեց, որ Երևանի քաղաքապետարանի կողմից 2007 և 2012 թվականներին տրված շինթույլտվություններով բոլոր ռիսկերը հաշվի են առնվել: Արթուր Մնացականյանը նաև ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ֆիզիկայի ինստիտուտի հարակից թաղամասում ապրում է 2․5 հազար բնակիչ, որոնցից, ըստ նրա, դժգոհ է միայն 500-ը:

Այնուհանդերձ, «Ռատկո» ՍՊԸ տնօրենը նույնպես չի հերքում, որ տարածքի որոշ ծառեր հատվելու են: Տարածքի սեփականատեր հանդիսացող Արթուր Մնացականյանը նաև ապատեղեկատվություն է որակում պնդումները, թե տարածքը անօրինական է մասնավորեցվել: «Ռատկո» ընկերության ղեկավարը վստահեցնում է, որ տարածքում կան նաև բնակիչներ, որոնք կողմ են բնակելի շենքի կառուցմանը: Երբ տեղեկացրինք, որ մեր նկարահանման ժամանակ այդպես էլ չհանդիպեցինք կողմ արտահայտվող որևէ բնակչի, Արթուր Մնացականյանը մատնանշեց այն երիտասարդին, որը թեև ֆիզգորոդոկի բնակիչ է, բայց նաև աշխատում է Մնացականյանի իրավաբանական ընկերությունում: Թաղամասի մեկ այլ բնակիչ՝ Ֆրունզ Հարությունյանը, մինչդեռ, պնդում է․ ֆիզիկայի ինստիտուտի բանավանում ընդամենը մի քանի հոգի է կողմ շենքի կառուցմանը:

Թե ինչ ճակատագրի կարժանանա այս եզակի կանաչ թաղամասը, արդյոք այստեղ վեր կհառնի հերթական բարձրահարկը, դժվար է ասել։ Երկու կողմերն էլ վճռական են տրամադրված․ բնակիչները պնդում են՝ մինչև վերջ պայքարելու են էկոլոգիապես մաքուր տարածքի պահպանման համար, կառուցապատողն էլ հայտարարում է, որ իր սեփականությունից չի հրաժարվելու:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան