Սաակաշվիլուն հեռացրել են կտուրից ու ձերբակալել. նա մեղադրվում է պետական հեղաշրջման փորձի համար (ուղիղ հեռարձակում, թարմացվում է)

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

12:48

Միխեիլ Սաակաշվիլին մեղադրվում է Ուկրաինայում պետական հեղաշրջում իրականացնելու փորձի համար, հաղորդում է rbc.ru-ն՝ քաղաքական գործչի փաստաբան Պավել Բոգոմազովի հայտարարությանը հղում անելով:


12:26 

tvzvezda.ru-ի փոխանցմամբ՝ Սաակաշվիլուն ձերբակալել են Ուկրաինայի անվտանգության աշխատակիցները:


12:22

Ինչպես հաղորդում է ria.ru-ն՝ Միխեիլ Սաակաշվիլիին հետ են քաշել կտուրից, որտեղից նա սպառնում էր ցած նետվել և հավանաբար նրան հետ են քաշել ուժայինները:


 

12:12

Այս պահին մեծ թվով քաղաքացիներ են հավաքված շենքի բակում, նրանց և ուժայինների միջև քաշքշուք է:


 

Վրաստանի նախկին նախագահ, «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին, երբ ուժայիններն այցելել են նրա բնակարան՝ խուզարկության նպատակով, բարձրացել է 8-հարկանի բնակելի շենքի կտուր ու այժմ սպառնում է այնտեղից ցած նետվել. հաղորդում է  ria.ru-ն՝ ուկրաինական լրատվամիջոցներին հղումով:

«Այժմ Սաակաշվիլին գտնվում է կտուրում ու բանակցում է իրավապահների հետ: Աղմուկ է լսվում: Քաղաքական գործիչն ասում է, որ եթե իրեն դիպչեն, ապա ցած կնետվի կտուրից: Շենքի մոտ են ժամանել փրկարարներն ու բժիշկները: Նշվում է, որ նրա աշխատակիցներից մեկը հոսպիտալացվել է ձեռքերի և ոտքերի կոտրվածքներով»,- հայտնում է լրատվամիջոցը:

Հաղորդվում է նաև, որ Սաակաշվիլիին ձերբակալելու փորձ է արվել:

Ուղիղ հեռարձակմանը հետևեք  այստեղ: