«Կրթության զարգացման ծրագիր 2030թ. խնդիրների լուծման հստակ ճանապարհ, թե՞ զուտ խոստումներ» օրինագծի հանրային քննարկումն՝ ուղիղ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում կրթության խնդիրները բազմազան ու բազմաշերտ են՝ մատուցվող կրթության բովանդակությունից ու որակից մինչեւ ոլորտի քաղաքականցման ու կուսակցականացման մարտահրավերները:

Այս համակարգում յուրաքանչյուր զգալի օրենսդրական փոփոխություն պատասխանատվության մեծ բեռ է պարունակում իր մեջ, քանի որ այն ազդում է սերունդների կրթության, հետեւաբար նրանց կյանքի որակի վրա: ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունը Հայաստանի կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն հիմնադրամի հետ համագործակցությամբ ներկայացրել են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՆՉԵՎ 2030 ԹՎԱԿԱՆԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ նախագիծը:

Փաստացի այս 24 էջից բաղկացած փաստաթղթում նախանշվում է ՀՀ կրթական համակարգի տեսլականը, առկա մարտահրավերները, մարդկային կապիտալի զարգացման ուղղությունները եւ «տարածաշրջանային և համաշխարհային գործընթացներին համապատասխան ազգային կրթական համակարգ զարգացնելու ներկայիս հրամայականը»: Հեղինակները նշում են, որ ծրագրի նախագծի մշակման շրջանակներում իրականացվել է համակողմանի հետազոտություն՝ ուղղված ՀՀ կրթական համակարգում առկա հիմնախնդիրների և դրանց լուծման մեխանիզմների բացահայտմանը՝ հետևյալ հինգ ուղղություններով. կրթության մատչելիություն, կրթության որակ, կրթության բովանդակություն, կրթության կառավարում, կրթության արդյունավետություն: Միեւնույն ժամանակ ծրագրում չի խոսվում գլխավոր խնդիրներից մեկի՝ կրթական համակարգի անշեղորեն կուսակցականացման մարտահրավերին դիմակայելու մեխանիզմների մշակման մասին: Խոսվում է նաեւ կրթության առաքելության, հայրենասիրական դաստիարակության, որակյալ բովանդակության, յուրաքանչյուր քաղաքացու ինքնաիրացման հնարավորությունների ապահովման մասին, սակայն բաց են մնում քաղաքացիական դաստիարակության, քննական մտածելակերպի զարգացման, աշխատաշուկայի պահանջներին ճկուն արձագանքելու հետ կապված հարցերի պատասխանները։

Այս խնդիրների բարձրաձայնման և համակողմանի քննարկման անհրաժեշտությամբ դեկտեմբերի 5-ին, ժամը 12:00-ին «Հոդված 3» ակումբի կազմակերպած «ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ 2030թ. ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀՍՏԱԿ ՃԱՆԱՊԱՐՀ, ԹԵ՞ ԶՈՒՏ ԽՈՍՏՈՒՄՆԵՐ» թեմայով հանրային քննարկմանն անդրադառնալու ենք ներկայացված նախագծին:

 

Բանախոսներ են. ՌՈԲԵՐՏ ՍՏԵՓԱՆՅԱՆ՝ ՀՀ ԿԳՆ զարգացման ծրագրերի և մոնիտորինգի վարչության պետ, ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆ՝ Հայաստանի կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն հիմնադրամ /ենթակա է վերջնական հաստատման/, ԱՐևԻԿ ԱՆԱՓԻՈՍՅԱՆ՝ Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն, ՍԵՐՈԲ ԽԱՉԱՏՐՅԱՆ՝ Կրթության փորձագետ: