COVID-19. Աշխարհում հաստատված դեպքերի թիվն անցել է 21 միլիոն 388 հազարը. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Լուրեր

11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Ռուսավրացական օրենքի հայկական տարբերակը․ «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
Բոլորը

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 21 միլիոն 388 հազարը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 764 հազարը: Ապաքինվել է ավելի քան 14 միլիոն 169 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 5 միլիոն 478 հազար 009 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 171 հազար 568 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 3 միլիոն 278 հազար 895-ի, մահերինը՝ 106 հազար 571-ի: Վարակվածների թվով երրորդ տեղում է Հնդկաստանը: Այստեղ ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 2 միլիոն 530 հազար 943, մահերինը՝ 49 հազար 171:

Չորրորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 917 հազար 884 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 5 հազար 061 նոր դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 15 հազար 617 մարդ: Հնգյակը եզրափակում է Հարավային Աֆրիկան, որտեղ հաստատված դեպքերի թիվը 579 հազար 140 է, մահերինը՝ 11 հազար 556:

Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 341 հազար 070 է: Վարակի հետանքով մահերի թիվը կազմում է 19 հազար 492: Թուրքիայում վարկվածների թիվը հասել է 246 հազար 861-ի: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 5 հազար 934 մարդ: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 1321-ի: Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 17 մարդ:

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 32-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 22-ով: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 84 հազար 808, որից ապաքինվել է 79 հազար 519-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է շարունակում մնալ Սաուդյան Արաբիան, որտեղ 295 հազար 902 հաստատված դեպք կա: Հաջորդը Իրաքն է՝ 168 հազար 290 ընդհանուր, 5 հազար 709 մահվան դեպքով: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 114 հազար 809, մահերինը՝ 192: Եգիպտոսում առկա է 96 հազար 220 հաստատված դեպք: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 5 հազար 124 մարդ: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 64 հազար 102 է, մահացածներինը՝ 361: Լիբանանում կա 8 հազար 045 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 94: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 1515-ի: Վարակի հետևանքով մահացել է 58 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը: