ՀՀԿ-ական պատգամավորը խոստովանում է՝ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծման հարցում  իշխանությունը «մինուս» գնահատականի է արժանի

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ներկա և նախկին իշխանությունները «մինուս» գնահատականի են արժանի հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծման տեսանկյունից: Նման գնահատական հնչեցրեց Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Մարգարիտ Եսայանը՝  «Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները Հայաստանում» թեմայով «Մեդիա կենտրոնում» անցկացված քննարկմանը: 

Ուշագրավ է, որ սեփական քաղաքական թիմի աշխատանքը քննադատելով Հանրապետական պատգամավորը չհերքեց՝ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները բազմաթիվ են, ավելին՝ պնդեց, որ ո՛չ հասարակությունը, ո՛չ պետությունն իրենց պարտականությունները չեն իրականացրել:

Factor.am-ը հետաքրքրվեց՝ ինչո՞վ են պայմանավորված իշխանությունների թերացումները, Հանրապետական պատգամավորը փորձեց պարզաբանել՝ խոսքը վերաբերում է ոչ թե իշխանությունների թերացումներին, այլև նոր օրենքի ընդունմանը, որն ուշացվել է:

Մարգարիտ Եսայանի խոսքով՝  առկա իրավիճակի բարելավմանը կնպաստի 1993 թվականից ընդունված և մինչ օրս գործող «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքի փոփոխությունը: Առաջիկայում Կառավարություն, ապա Ազգային ժողով կներկայացվի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» նոր օրենքիի նախագիծ, որն, ըստ Եսայանի, կբավարարի թե պետությանը, թե հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին:

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, երկար տարիներ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող Զարուհի Բաթոյանը ևս համաձայնեց՝ նոր  օրենքի նախագիծն էականորեն տարբերվում է գործողից:

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամն, ի դեպ առաջարկ էր ներկայացրել Երևանի քաղաքապետարանում ստեղծել առանձին մարմին, որը կզբաղվեր հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով, այն սակայն մերժվել է:

Հավելենք, որ ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարության տվյալների՝ Հայաստանում հաշմանդամություն ունեցող մոտ 200 հազար անձ կա: