Կորոնավիրուսի դեմ պայքարում հույսի նշույլներ են նկատվում. ԱՀԿ ղեկավար

Լուրեր

12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսը երեկ կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է, որ նոր կորոնավիրուսի դեմ պայքարում հույսի նշույլներ են նկատվում: Այս մասին  տեղեկանում ենք ԱՀԿ պաշտոնական կայքից:

«Այս շաբաթ աշխարհում վարակակիրների թիվը կհասնի 20 միլիոնի, իսկ մահերինը՝ 750 000-ի:

Այս վիճակագրության հետևում մեծ ցավ և տառապանք կա:

Յուրաքանչյուր կյանք մեզ համար կարևոր է:

Գիտեմ, որ ձեզանից շատերը վշտացած են, և որ սա ողջ աշխարհի համար դժվար ժամանակաշրջան է, սակայն ցանկանում եմ հստակություն մտցնել: Հույսի նշույլներ են նշմարվում, և անկախ նրանից, թե որտեղ է գտվում երկիրը, շրջանը, քաղաքը կամ գյուղը, երբեք ուշ չէ կանխել վարակի բռնկումը»,- ասել է նա:

Ղեբրեյեսուսը ընդգծել է երկու կարևոր քայլ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար. առաջնորդները պետք է արագացնեն քայլերը, իսկ քաղաքացիները պետք է ընդունեն նոր միջոցառումերը:

«Նոր Զելանդիային, Ռուանդային, Կարիբյան ծովում և Խաղաղ օվկիանոսում գտնվող մի շարք պետությունների հաջողվել է համաճարակը կանգնեցնել վաղ փուլում։  Նոր Զելանդիան կորոնավիրուսի դեմ պայքարի համաշխարհային օրինակ է հանդիսանում: Հանգստյան օրերին Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերը հայտարարեց, որ արդեն 100 օր է՝ վարակի փոխանցման նոր դեպքեր չեն արձանագրվել երկրում՝ միաժաամանակ կոչ անելով քաղաքացիներին պահպանել զգոնությունը»,- հավելել է ԱՀԿ-ի ղեկավարը:

Վիրուսի բռնկման դեպքեր են եղել նաև Ֆրանսիայում, Գերմանիայում, Կորեայի Հանրապետությունում, Իսպանիայում, Իտալիայում: «Բայց երբ նրանք քայլեր են ձեռնարկել, կարողացել են ճնշել վիրուսի տարածումը»,-ընդգծել է Ղեբրեյեսուսը:

«Մենք բոլորս ցանկանում ենք, որ դպրոցները վերաբացվեն, բայց դրա հետ մեկտեղ պետք է ապահովենք աշակերտների և աշխատողների անվտանգությունը: Դրա համար անհրաժեշտ է համայնքներում պատշաճ ձևով վերահսկել վարակի հնարավոր փոխացման ուղիները:

«Իմ կոչը հստակ է. ճնշել, ճնշել և ևս մեկ անգամ ճնշել վիրուսը»,- նշել է նա։

Նշենք, որ օգոստոսի 11-ի դրությամբ՝ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը անցել է 20 միլիոնը: COVID-19-ի պատճառով մահացել է մոտ 750,000 մարդ: