Աշխարհում COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցավ 20 միլիոնը

Լուրեր

12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Աշխարհում COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 20 միլիոնը, հայտնում է Euronews-ը՝ վկայակոչելով Ջոն Հոփկինսի համալսարանի հրապարակած վերջին տվյալները:

Առողջապահության ոլորտի ներկայացուցիչները կարծում են, որ իրական թվերը շատ ավելի մեծ են՝ հաշվի առնելով թեստավորման հետ կապված սահմանափակումները և այն փաստը, որ վարակակիրների մոտ 40 տոկոսը որևէ ախտանիշ չունի:

Հուլիսի 22-ից հետո, երբ աշխարհում հաստատված դեպքերի թիվը հատեց 15 միլիոնը, Միացյալ Նահանգներում, Հնդկաստանում և Բրազիլիայում գրանցվել է ընդհանուր դեպքերի գրեթե 2/3-ը:

ԱՀԿ արտակարգ ծրագրերի տնօրեն Մայքլ Ռայանն ասել է, որ COVID-19-ը ցույց չի տալիս որևէ սեզոնային նշան, և սահմանափակումների վերացումը կարող է վիրուսի «վերադարձի» պատճառ հանդիսանալ:

Երկուշաբթի Ժնևում ելույթ ունենալիս Մայքլ Ռայանն ասել է. «Մինչ օրս հստակ գիտենք, որ եթե թուլացնում ենք ճնշումը վիրուսի վրա, այն հետ է գալիս»:

Ռայանը նաև բարձր է գնահատել Բրազիլիայի բուժաշխատողների ջանքերը «համաճարակի բարձր մակարդակի»  դեմ պայքարում:

Միաժամանակ պաշտոնյան կրկնել է, որ փորձարկումները վկայում են, որ հիդրօքսիխլորիխինը արդյունավետ միջոց չէ COVID-19- ի բուժման մեջ:

Ըստ CNN-ի՝ COVID-19-ի պատճառով մահացածների թիվը մոտենում է 750,000: