Հայաստանը չի կարող շարունակել լինել հանքահումքային երկիր. «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան»՝ Ամուլսարում տեղի ունեցող վերջին զարգացումների մասին

Լուրեր

12.10.2026 | 18:49
Միրզոյանը և Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են առևտրատնտեսական ու գործարար կապերի ընդլայնման հարցեր
12.10.2026 | 18:42
Այսօր որևէ մեկը չի կարող ասել, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ կա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:32
Օձունի նախկին մանկապարտեզի շենքն ու հողատարածքը կվերադարձվեն համայնքին․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
12.10.2026 | 18:26
Իրանը հայտարարել է, որ կարձագանքի Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ պատասխանին դիտարկումն ավարտելուց հետո
12.10.2026 | 18:19
«Ուզում ենք զարգացնել ՌԴ-ի հետ հարաբերությունները, բայց չենք ուզում դրանք նույնը լինեն, ինչ նախկինում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:02
Հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում մի շարք փողոցներ ժամանակավորապես կփակվեն․ ՆԳՆ
12.10.2026 | 17:51
Էմմա Պալյանը հայտնել է Ալեն Սիմոնյանի օգնականը դառնալու մասին
12.10.2026 | 17:40
Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է Brexit-ին Ռուսաստանի միջամտության մասին
12.10.2026 | 17:32
«Կարապետյանի դեմ քրգործ կա նաև Ֆրանսիայում, նշանակում է՝ այնտեղ քաղաքական հետապնդմա՞ն է ենթարկվում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:27
Պեսկովը հայտարարել է Ուկրաինայի հետ հնարավոր էներգետիկ հրադադարի շուրջ շփումների շարունակության մասին
12.10.2026 | 17:23
IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ
12.10.2026 | 17:18
Սա ձեր առաջին թեստն է, պարոն Գաբրիելյան, հիմա անցնո՞ւմ եք, թե՞ չեք անցնում․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:07
Շաքիի դեպքի համար ո՞վ է պատասխանատու, հանրությունը պետք է իմանա․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:00
«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից․ Ազատություն Ռ/Կ
12.10.2026 | 16:53
«Ընտրությունն իրականացրել է ՄԱԿ-ը»․ COP17-ի գնումների վերաբերյալ ընդդիմության մեղադրանքներին արձագանքել է ՇՄ նախարարությունը
Բոլորը

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» իր դիրքորոշումն է հայտնել Ամուլսարում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ։

Հաշվի առնելով խնդրի ողջ սրությունը, գիտակցելով նաև կանանց կյանքի որակի, աղքատության հաղթահարման և առողջության վրա մեծ ազդեցությունը, սատարելով Ամուլսարի պահպանությունն իրականացնող քաղաքացիներին․ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» միանում է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրին 2016 թվականին տրված բնապահպանական փորձաքննության եզրակացությունն անվավեր ճանաչելու պահանջին։

«Երկու տարուց ավելի  Ամուլսարի տարածքում ազդակիր համայնքների բնակիչները պայքարում են, որպեսզի լսելի լինի իրենց ձայնն ու կասեցվի Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագիրը։ Քաղաքացիները ստիպված են եղել ինքնակազմակերպ խմբերով իրականացնել Ամուլսարի պահպանությունը՝ միաժամանակ սպասելով կառավարության գործուն քայլերին։ Ցավալիորեն, այդ քայլերի հապաղումը հանգեցնում է նոր լարումների, որոնք ուղեկցվում են բռնության դրսևորումներով, ինչին ականատես ենք դառնում վերջին օրերին։

Բռնության մշակույթի մերժումը և հակադրումը կյանքի մշակույթին հեղափոխության հիմնական առանցքն էր, որին հավատալով հանրությունը սկսեց ձևակերպել իր սպասումները՝ նոր կառավարությունից։ Դա ենթադրում էր նաև  հանքարդյունաբերական քաղաքականության փոփոխություն։ 2007 թվականից ցայսօր հանքարդյունաբերությունը հայտարարվել է որպես տնտեսության գերակա ճյուղ։ Հանքարդյունաբերական ծրագրերը ներկայացվում են իբրև ծավալներով մեծ ու շահութաբեր, կապիտալի ներհոսք խոստացող նախագծեր, որոնք մենք դիտարկում ենք նաև որպես մասկուլինային, կապված տղամարդկանց մեծաքանակ ներգրավվածությամբ՝ թե՛ որոշումների ընդունման մակարդակում, որպես ինստիտուցիոնալ հենարան, թե՛ շահույթի հետապնդման առումով՝ որպես խոշոր կապիտալի տիրապետողներ, թե՛ իբրև հանքարդյունաբերության մեջ օգտագործվող ֆիզիկական աշխատուժ։ Մասկուլինային մոտեցումը աշխատում է որպես ուժի իշխանության և թույլերին ճնշելու միջոց, ցուցադրելով՝ բնության հետ վարվելու կոպիտ ու բռնի մեթոդների կիրառումը, և կապիտալի ու շուկայի գերակայությունը։ Այսպիսի նախագծերը հստակորեն ընդգծում են պետության վերաբերմունքը մարդու առողջ և ապահով բնական միջավայրում ապրելու իրավունքի հանդեպ, ինչպես նաև՝ նվազեցնում են գյուղական ինքնաբավ տնտեսություններ կազմակերպելու միջոցով աղքատությունից խուսափելու հնարավորությունը։ Հատկապես խոցելի վիճակում են հայտնվում կանայք, որոնց 57 %-ը նեգրավված է գյուղատնտեսական ոլորտում։

Ամուլսարի հանքավայրի գործարկման դեպքում էկոլոգիական, տնտեսական ու սոցիալական բացասական ազդեցության հիմնական բեռն ընկնելու է Արփա գետի հովտի բնակավայրերի ու առողջարանային Ջերմուկ քաղաքի վրա: Ջերմուկը առողջարանային կենտրոն է, եզակի հանքային ջրերի աղբյուրներով հայտնի, որը նաև  զբոսաշրջության ու հանգստի գոտի է: Իսկ մենք արդեն գիտենք, թե որքան կարևոր է մարդու առողջությունը, և երկրում այս պահին համավարակով պայմանավորված արտակարգ իրավիճակը ևս պետք է մեզ հուշի բնության հանդեպ վերաբերմունքի փոփոխության անհրաժեշտության մասին։ Նաև, վերջին հետազոտությունները փաստում են, որ Կլիմայի փոփոխությունն էլ ավելի կխորացնի ջրային ռեսուրսների հետ կապված ճգնաժամը, և, օրինակ 2025 թվականին 2.4 մլրդ մարդ կապրի այն շրջաններում, որտեղ ջրի անբավարարության խնդիր կա, իսկ կանայք ու աղջիկները ստիպված են ավելի շատ ժամանակ ծախսել ընտանիքի համար ջուր որոնելու համար։ Նման հանքակեր ծրագրերը հարվածի տակ են դնում նաև մեր երկրի ջրային ռեսուրսները, ինչպես Ջերմուկի, այնպես էլ՝ Սևանա լճի ավազանի։

Հաշվի առնելով խնդրի ողջ սրությունը, գիտակցելով նաև կանանց կյանքի որակի, աղքատության հաղթահարման և առողջության վրա մեծ ազդեցությունը, սատարելով Ամուլսարի պահպանությունն իրականացնող քաղաքացիներին․

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» միանում է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրին 2016 թվականին տրված բնապահպանական փորձաքննության եզրակացությունն անվավեր ճանաչելու պահանջին։

Ինչպես նաև պահանջում ենք․

  1.     ՀՀ կառավարությունից, բոլոր ջանքերը գործադրել՝ բացառելու համար բռնությունը Ամուլսարում պայքարող քաղաքացիների նկատմամբ․
  2.     ՀՀ ոստիկանությունից, որևէ կերպ չխոչընդոտել սույն խնդրով մտահոգ քաղաքացիների խաղաղ հավաքների և ինքնաբուխ ակցիաների կայացմանը։

Հայաստանը չի կարող շարունակել լինել հանքահումքային երկիր՝ կորցնելով թե՛ կենսական ռեսուրսները, թե՛ աղքատացնելով իր քաղաքացիներին։