«Ալրաղացի Լյովիկը» կալանավորվել է
Հասարակություն
10.08.2020 | 12:19Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի՝ «Ալրաղացի Լյովիկի» նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու մասին միջնորդությունը։ Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ Սարգսյանը 2018-ի հոկտեմբերի 1-ից հետախուզվում էր:
Նախկին պատգամավորը մեղադրվում է 11 տարի առաջ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա կատարված ավազակային հարձակումը պատվիրելու համար: