Ռեկորդային թվով մարդիկ հրաժարվում են ԱՄՆ քաղաքացիությունից. CNN

Լուրեր

12.10.2026 | 16:53
«Ընտրությունն իրականացրել է ՄԱԿ-ը»․ COP17-ի գնումների վերաբերյալ ընդդիմության մեղադրանքներին արձագանքել է ՇՄ նախարարությունը
12.10.2026 | 16:44
Լավրովը հայտարարել է, թե Զելենսկին «արժանի չէ մարտի դաշտում դադարի»
12.10.2026 | 16:37
Եթե սահմանապահ զորքերը չեն, ՊՆ-ն էր, հարց ա՝ ինչի՞ ԱԱԾ փոխտնօրենը ազատվեց․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 16:26
«Լիդիան Արմենիան» երկու բնապահպան իրավապաշտպաններից 6-ական մլն դրամ է պահանջում․ միջազգային կառույցների ահազանգը
12.10.2026 | 16:19
Ադրբեջանում 37 մարդ է ձերբակալվել դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի հետ կապված
12.10.2026 | 16:10
ՆԱՏՕ-ի բարձրագույն հրամանատարը կզգուշացնի Ռուսաստանին դաշինքի՝ հակահարված հասցնելու կարողության վերաբերյալ
12.10.2026 | 16:02
Նարեկ Կարապետյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ն ու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը
12.10.2026 | 15:57
Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ
12.10.2026 | 15:51
Հավուց թառ վանական համալիրը կվերականգնվի բարերար Դավիթ Տոնոյանի միջոցներով․ հուշագիր է ստորագրվել
12.10.2026 | 15:49
Կառավարությունը նախատեսում է ստեղծել բռնագանձված ակտիվների կառավարման միասնական համակարգ
12.10.2026 | 15:44
Մինչև նախաքննական փուլը չավարտվի, չարժի սրա մեջ մտնել․ Սասուն Միքայելյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:36
Ադրբեջանի դպրոցներում զանգվածային բողոքի ցույցեր են անցկացվել․ հաղորդվում է սոցցանցերի խափանումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:35
Երևանի աղբահանության հիմնարկի նախկին պաշտոնյան մեղադրվում է 14,5 մլն դրամի վնաս պատճառելու մեջ
12.10.2026 | 15:28
Խորհրդային հետախույզի թոռը հաղթել է Ֆրանսիայում սոցիալ-դեմոկրատների նախնական ընտրություններում
12.10.2026 | 15:18
«Եթե ընդամենը 5000 ընտանիք է բնակարան ձեռք բերել, ո՞ւր է ծախսվել 250 մլն դոլարը»․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռեկորդային թվով մարդիկ հրաժարվում են ԱՄՆ քաղաքացիությունից,  հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով կիրակի օրը հրապարակված հետազոտության արդյունքները:

Ըստ Bambridge Accountants-ի, որը զբաղվում է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի արտագաղթողների, դերասանների և այլ ստեղծագործողների հարցերով, 2020 թ-ի առաջին վեց ամիսների ընթացքում ավելի քան 5.800 քաղաքացի հրաժարվել է ԱՄՆ քաղաքացիությունից, մինչդեռ  2019 թ-ի ընթացքում  նման քաղաքացիների թիվը կազմել է 2,072:

Ըստ աղբյուրի՝ իրենք ուսումնասիրել են բոլոր քաղաքացիությունից հրաժարվողների տվյալները, որոնց անունները հրապարակվում են ԱՄՆ կառավարության կողմից երեք ամիսը մեկ:

«Ցուցակում հիմնականում այն մարդիկ են, ովքեր արդեն հեռացել են ԱՄՆ-ից: Նրանք պարզապես որոշել են, որ իրենք արդեն հասցրել են ունենալ ամեն ինչ»,- CNN-ին ասել է Bambridge Accountants-ի գործընկեր Ալիստեյր Բեմբրիջը:

«Մենք տեսնում ենք, թե ինչպես են մարդիկ վերաբերվում այն ամենին, ինչը կապված է Դոնալդ Թրամփի հետ, ինչ քայլեր են տարվում կորոնավիրուսային վարակի հարցում, և ինչպիսին է քաղաքական իրավիճակը ԱՄՆ-ում հիմա»,- ասել է Բեմբրիջը:

Չնայած շատերը հրաժարվում են իրենց քաղաքացիությունից՝ դժգոհելով երկրի ներկայիս քաղաքական մթնոլորտից, ըստ Bambridge Accountants-ի՝  քաղաքացիությունից հրաժարվելու մեկ այլ պատճառ են հանդիսանում հարկերը:

«Արտերկրում բնակվող ԱՄՆ քաղաքացիները պարտավոր են ամեն տարի հարկային հայտարարագրեր ներկայացնել, հաղորդել իրենց արտասահմանյան բանկերում ունեցած հաշիվների, ներդրումների և կենսաթոշակների մասին», – մանրամասնել է Բեմբրիջը:

Այն ամերիկացիները, որոնք ցանկանում են հրաժարվել իրենց քաղաքացիությունից, պետք է վճարեն 2350 դոլար և անձամբ ներկայանան իրենց երկրում գործող ԱՄՆ դեսպանատուն, եթե իրենք ԱՄՆ-ում  չեն գտնվում:

Բեմբրիջը կարծում է, որ քաղաքացիությունից հրաժարվողների թիվը կշարունակի աճել:

«Շատերը սպասում են նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին: Եթե նախագահ Թրամփը վերընտրվի, կարծում ենք՝ կլինեն նոր մարդիկ,  որոնք կորոշեն հրաժարվել իրենց քաղաքացիությունից», – հավելել է նա: