ՀԱՊԿ-ը Հայաստանի դաշնակի՞ց է, թե՞ չեզոք

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դեկտեմբերի 1-ին Մինսկում ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները մասնակցել են ՀԱՊԿ Համատեղ անվտանգության խորհրդի նիստին, որի ընթացքում ընդունվել է ղարաբաղյան կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի  ջանքերին աջակցելու վերաբերյալ հայտարարություն:

Ի՞նչ են ասում

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է, որ հաստատելով ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ ՀԱՊԿ-ն աջակցություն է հայտնում «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ջանքերին հակամարտության կարգավորման ուղղությամբ՝ միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի, ՄԱԿ-ի Կանոնադրության դրույթների, ինչպես նաև Հելսինկյան Եզրափակիչ ակտի հիման վրա, որոնք մասնավորապես վերաբերում են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, տարածքային ամբողջականությանը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքին»:

Հայտարարությունում նաև նշվում է, որ ՀԱՊԿ-ը կողմ է հանդես գալիս 2016-2017թթ. Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում ԼՂ հակամարտության հարցով գագաթաժողովների շրջանակում ձեռք բերված  ու իրավիճակի սրացումը թույլ չտվող, հրադադարի ռեժիմի պահպանումը ենթադրող, հակամարտության գոտում լարվածության մակարդակի նվազեցմանն ուղղված հավելյալ քայերի ձեռնարկմանն ու բանակցային գործընթացի աշխուժացմանն ուղղված համաձայնությունների իրականացմանը:

Ի՞նչն այնպես չէ

Անշուշտ, ՀԱՊԿ-ի հայտարարությունը բավականաչափ տրամաբանական և կառուցողական է, եթե իհարկե ՀԱՊԿ-ը լիներ ցանկացած այլ միջազգային կառույց:

Սակայն բանն այն է, որ ՀԱՊԿ-ը, ըստ էության, ռազմական դաշինք է, ոչ թե շարքային տնտեսական կամ տարածաշրջանային կառույց, այլ կոնկրետ պաշտպանական նշանակություն ունեցող դաշինք, որի անդամ է Հայաստանը, և որի անդամները, ըստ տրամաբանության, պետք է լինեն Հայաստանի դաշնակիցները… Իսկ հայտարարությունները պետք է լինեն Հայաստանին սատարող:

ՀԱՊԿ-ը, սակայն, ինչպես ցույց է տալիս փորձը, ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ իր հայտարարություններում մշտապես կամ չափազանց ուշանում է, կամ հանդես է գալիս չափազանց չեզոք հայտարարություններով:

Օրինակ, 2016 թվականի դեկտեմբերի վերջին Տավուշում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված դիվերսիոն հարձակմանը կազմակերպությունն արձագանքեց միայն օրեր անց՝ հունվարին: Ընդ որում, այդ ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարության մեջ ակնարկ անգամ չկար Հայաստանին աջակցելու մասին, այլ «արտահայտվում» էր միայն «մտահոգություն» (այն ժամանակ «մխիթարանքը» հայտարարությունում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» ձևկերպումն էր): Պակաս ուշագրավ չէ ապրիլյան պատերազմի ժամանակ ՀԱՊԿ-ի արձագանքը, որում ևս չկար հիշատակում Հայաստանին աջակցություն հայտնելու մասին, այլ միայն նշվում էր, որ Ադրբեջանն է սանձազերծել իրավիճակի լարումը:

Նման հայտարարությունները, իհարկե, տրամաբանական են և հետևաբար բխում են հայկական շահերից: Սակայն այդ տեսակ հայտարարություններ Հայաստանը կարող է սպասել այլ, այսպես ասած, «խորթ» կամ չեզոք կազմակերպություններից՝ սկսած ՆԱՏՕ-ից, վերջացրած Աֆրիկական միասնության կազմակերպությունից: ՀԱՊԿ-ից՝ իր դաշնակիցներից, Հայաստանը իրավացիորեն կարող է ակնկալել բոլորովին այլ որակի հայտարարություններ, որոնք կենթադրեն, որ այդ կառույցն ու դրա անդամ երկրները իսկապես Հայաստանի դաշնակիցներն են, պատրաստ են պաշտպանել Հայաստանը ցանկացած ագրեսորից և աջակցել հակամարտության հաայաստանանպաստ կարգավորման գործում:

Վահե Ղուկասյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»