Ավարտվել են առաջին հանրապետական ուսանողական մարզական խաղերը

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի պետական համալսարանի մարզադահլիճում կայացած բասկետբոլի մրցումների եզրափակիչ խաղով ավարտվեցին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող առաջին հանրապետական ուսանողական մարզական խաղերը:

Խաղերի ծրագրով անցկացվող բասկետբոլի եզրափակիչ խաղում հաղթեցին  Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի տղաների և Հայաստանի ֆիզիկականկուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի աղջիկների թիմերը:

Ընդհանուր միավորների հաշվարկով հանրապետական ուսանողական խաղերում հաղթողի կոչմանն արժանացավ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի թիմը (545 միավոր), երկրորդ տեղը զբաղեցրեց Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի թիմը (425 միավոր), իսկ երրորդ տեղը՝ Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի թիմը (360 միավոր):

Մրցանակակիր թիմերն արժանացան ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության գավաթներին, շնորհակալագրերին և հավաստագրերին:

Հաղթող և մրցանակակիր թիմերին շնորհավորեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը: «Վստահ եմ, որ առաջին անգամ անցկացված հանրապետական ուսանողական խաղերը ծառայեցին իրենց նպատակին: Շուրջ 20 բուհերի մոտ 3000 ուսանողներ տարբեր մարզաձևերում պայքարեցին իրենց բուհի մարզական պատիվը բարձր պահելու համար: Շնորհավորում եմ 2017 թվականի լավագույն մարզական բուհ ճանաչված Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի թիմին և մյուս մրցանակակիրներին»,- նշեց Գ. Ղազարյանը:

Հիշեցնենք, որ hանրապետական ուսանողական մարզական խաղերի ծրագրով մասնակիցները մրցել են բասկետբոլ, վոլեյբոլ, ֆուտզալ, սեղանի թենիս, հրաձգություն ևատլետիկական բազմամարտ մարզաձևերում: