Արմեն Թավադյանի գույքի վրա դրված կալանքը կվերացվի. դատարանը մասնակի բավարարեց պաշտպանի միջնորդությունը

Լուրեր

12.10.2026 | 16:19
Ադրբեջանում 37 մարդ է ձերբակալվել դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի հետ կապված
12.10.2026 | 16:10
ՆԱՏՕ-ի բարձրագույն հրամանատարը կզգուշացնի Ռուսաստանին դաշինքի՝ հակահարված հասցնելու կարողության վերաբերյալ
12.10.2026 | 16:02
Նարեկ Կարապետյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ն ու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը
12.10.2026 | 15:57
Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ
12.10.2026 | 15:51
Հավուց թառ վանական համալիրը կվերականգնվի բարերար Դավիթ Տոնոյանի միջոցներով․ հուշագիր է ստորագրվել
12.10.2026 | 15:49
Կառավարությունը նախատեսում է ստեղծել բռնագանձված ակտիվների կառավարման միասնական համակարգ
12.10.2026 | 15:44
Մինչև նախաքննական փուլը չավարտվի, չարժի սրա մեջ մտնել․ Սասուն Միքայելյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:36
Ադրբեջանի դպրոցներում զանգվածային բողոքի ցույցեր են անցկացվել․ հաղորդվում է սոցցանցերի խափանումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:35
Երևանի աղբահանության հիմնարկի նախկին պաշտոնյան մեղադրվում է 14,5 մլն դրամի վնաս պատճառելու մեջ
12.10.2026 | 15:28
Խորհրդային հետախույզի թոռը հաղթել է Ֆրանսիայում սոցիալ-դեմոկրատների նախնական ընտրություններում
12.10.2026 | 15:18
«Եթե ընդամենը 5000 ընտանիք է բնակարան ձեռք բերել, ո՞ւր է ծախսվել 250 մլն դոլարը»․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:13
«Էկոլոգիական աղետի մեկնարկ»․ քաղհասարակությունը դատապարտում է Ամուլսարի շահագործումը
12.10.2026 | 15:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կինն ու երեխաները՝ տուժողներ // Երբ կքննարկվի TRIPP-ն ԱԺ-ում․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 15:01
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված շուրջ 1600 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ
12.10.2026 | 14:52
Մարդկանց շփոթեցնելով ուղղորդել եք ձեր «կանտորա» ու փող աշխատել․ Վարդանյանը՝ Ենգոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի գործով հերթական դատական նիստն է ընթանում։

Թավադյանը միանգամից երկու տարբեր գործով է անցնում, որոնք միացվել են։ Դրանցից մեկը հասարակական կարգը տապալելուն է վերաբերվում, մյուսը՝ Մարտի 1-ի գործով տուժողներին կաշառելուն։

Մինչ մեկնարկելը՝ դատական նիստը երեք անգամ ընդմիջեց. նախ ՝մեկնարկից անմիջապես հետո 10 րոպե ընդմիջում հայտարարվեց, քանի որ գործով տուժող Վարդգես Գասպարիի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը և Արմեն Թավադյանի թարգմանիչը չէին ներկայացել դատական նիստին։ Դատարանն ընդմիջում հայտարարեց, որպեսզի պաշտպանական կողմը պարզի, թե երբ կարող է ներկայանալ թարգմանիչը։

Ընդմիջման ավարտից հետո դատարանը ևս մեկ անգամ ընդմիջում հայտարարեց, որի ընթացքում ներկայացավ Տիգրան Եգորյանը, ապա հայտարարվեց երրորդը՝ թարգմանչի բացակայության պատճառով։

Արմեն Թավադյանի պաշտպանը միջնորդեց վերացնել նրա գույքի վրա դրված կալանքի որոշումը, դատարանն այն բավարարեց մասնակի։ «1 միլիոն 512 հազար դրամ չափով դրամական միջոցների վրա դրված կալանքը պահպանվում է, մնացած գույքի շարժական և անշարժ գույքի վերաբերյալ կալանքը հանվում է»,- հայտարարեց նիստը նախագահող դատավորը։

Լիլիթ Շաբոյան