Ադրբեջանը ցանկանում է յուրացնել տոլման, քոչարին և քյամանչան․ ինչո՞ւ հայկական կողմը թողեց, որ դանակը հասնի ոսկորին

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Դեկտեմբերի 4-9-ը տեղի է ունենալու ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության միջկառավարական հանձնաժողովի նիստ, որի ժամանակ քննարկվելու են քոչարին ու տոլման որպես ադրբեջանական արժեք ներգրանցելու հայտերը։ Բացի այդ՝ Ադրբեջանն ու Իրանը հայտ են ներկայացրել քյամանչան ընդգրկելու նույն ցանկում՝ ճանաչելով որպես իրենց ազգային երաժշտական գործիք:

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը նկատում է՝ հայ հանրությունը նման հարցերում պետք է ավելի զգոն լինի, իսկ եթե արդեն հասել ենք այս իրավիճակին, պատճառները պետք է փնտրենք մեր մեջ։ Օրինակ, նրա խոսքով, հասարակական սննդի ոլորտում գործունեություն իրականացնող յուրաքանչյուր ձեռնարկություն պետք է այս հարցում բավական շահախնդիր լինի։

Սեդրակ Մամուլյանը հիշեցնում է՝ 2011 թվականից հենց իր ղեկավարած հասարակական կազմակերպությունը սկսեց իրականացնել տոլմայի ամենամյա փառատոն, այնինչ իր ճանապարհին հանդիպեց խոչընդոտների, որոնք ստեղծել էին ոչ թե ադրբեջանցիները, այլ հենց հայերը։ Խոհարարը նաև շեշտում է՝ պետականորեն ամրագրված որևէ կերակրատեսակ չունենք, իսկ մեր հարևան երկրները այդ քայլին դիմել են դեռևս խորհրդային տարիներին։ Նրա խոսքով՝ հայկական պատվիրակության անդամները պետք է հստակ կերպով արտահայտեն իրենց բողոքն ու ընդվզեն ադրբեջանական կողմի անհիմն փաստարկների դեմ։ Սեդրակ Մամուլյանի համոզմամբ՝ Ադրբեջանը ոչ մի կերպ չի կարող ապացուցել, որ տոլման ադրբեջանական ճաշատեսակ է։

Սակայն միայն տոլման չէ, որ մեր հարևան երկրները ցանկանում են վերագրել իրենց, Ադրբեջանն ու Իրանը հայտ են ներկայացրել, որպեսզի քյամանչան ճանաչվի որպես իրենց ազգային երաժշտական գործիք։ Այս կապակցությամբ Հայաստանի ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը շեշտում է՝ որևէ նվագարան չի կարող միայն որևէ ազգի պատկանել։

Հավելենք, որ Հայաստանի պատվիրակության անդամներն օրեր առաջ մեկնել են Հարավային Կորեա՝ մասնակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության միջկառավարական հանձնաժողովի նիստին։ Մենք փորձեցինք կապ հաստատել Մշակույթի նախարարության պատկան անձանց հետ, սակայն մեզ խոստացան տեղեկություններ հաղորդել ավելի ուշ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան