Մեկնարկել են Սիրիա մեկնող հերթական անձնակազմի վերապատրաստման դասընթացները
Մեկնարկել են Սիրիա մեկնող հերթական անձնակազմի վերապատրաստման դասընթացները։ Այս մասին տեղեկացնում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Դասընթացների նպատակն է՝ սակրավորներին տալ հումանիտար ականազերծման բոլոր անհրաժեշտ հմտությունները ձեռքով ականազերծում իրականացնելու համար Սիրիայի Արաբական Հանապետությունում՝ համաձայն հակաականային գործողությունների միջազգային չափորոշիչների և Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՄԱԿ-ի ականազերծման ծառայությունների կենտրոնի կողմից հավաստագրված գործողությունների ստանդարտ ընթացակարգերի:
Դասընթացները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 15-ը: