Երբ տեսնում ես, որ հեղափոխական կառավարությունը մատը մատին չի տալիս, փոքրիկ կայծն էլ բավարար է, որ նյարդերը տեղի տան․ Գարեգին Միսկարյանը՝ Ամուլսարի իրավիճակի մասին

Լուրեր

06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
06.11.2026 | 20:13
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է հանձնաժողովի և խորհրդի նոր անդամներին
06.11.2026 | 20:00
Քայլեր եմ անում, որ «Ուժեղ Հայաստանը» լուծարվի․ դիմել եմ Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրգործերը քննել մեկ համատեքստում․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:52
Մհեր Արմենիան և «Հայէկոնոմբանկ»-ը պայմանավորվել են
06.11.2026 | 19:44
Հայ սամբիստներն արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել աշխարհի առաջնությունում
06.11.2026 | 19:30
Ո՞վ առաջինը հարվածեց, ովքե՞ր էին բաժանում․ ԱԺ-ի ծեծկռտուքը՝ վայրկյան առ վայրկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:13
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների միջև հանդիպումը
06.11.2026 | 19:00
Իշխանությունն ընդդիմությանը ՌԴ-ի գործակալ է կոչում․ դատավճիռներ պիտի լինեին, թե չէ՝ 37 թվի հոտ է գալիս․ Վարդան Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երբ տեսնում ես, որ հեղափոխական կառավարությունը մատը մատին չի տալիս՝ խնդիրը լուծելու համար, փոքրիկ կայծն էլ բավարար է, որ նյարդերը տեղի տան։ Ֆեյսբուքյան գրառմամբ անդրադառնալով Ամուլսարում այս օրերին տիրող իրավիճակին՝ նման կարծիք է հայտնել «Քաղաքացու որոշում» ՍԴԿ գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանը։

«Իմ կողմից շատ հարգելի տիկին Anna Hakobyan-ը ֆեյսբուքյան ասուլիսում հարց է տալիս, թե ինչո՞ւ սկսվեց Ամուլսարում հանքի շահագործման դեպ պայքարի նոր էսկալացիա, եթե կառավարող ուժի մոտ ոչինչ չի փոխվել։

Փորձեմ թվարկել։

Առաջինը և ամենակարևորը պատճառը ժամանակն է: Մարդկանց համբերությունը անսահման չի, և երբ տեսնում ես, որ երկու տարի պայքարի արդյունքները պտուղ չեն տալիս, երբ տեսնում ես, որ հեղափոխական կառավարությունը մատը մատին չի տալիս խնդիրը լուծելու համար, մարդկանց ոտնահարված իրավունքները պաշտպանելու համար, մի փոքրիկ կայծն էլ բավարար է, որպեսզի նյարդերը տեղի տան։

Հավատացեք, Ջերմուկի և Լիդիանի սահմանը Ջերմուկցիների համար պակաս կարևոր չի, քան հայ-ադրբեջանական սահմանը բոլորիս համար։ Դա նրանց համար իրենց տանը արժանապատիվ ապրելու համար կռիվ է, գոյության կռիվ է։ Բայց ջերմուկցին ի վիճակի չի ամբողջ կյանքը կռիվ տալ միջազգային ֆինանսական հսկաների դեմ։ Նրա հույսը իր կողմից ընտրված լեգիտիմ կառավարությունն է, որը պիտի լուծում տար իր խնդրին, Ջերմուկում ստեղծեր կայուն միջավայր ներդրումների համար, որովհետև, ինքներդ եք հասկանում, ոչ մի խելամիտ ներդրող հանքի կողքին հանգստյան տուն կամ առողջարան չի սարքի։

Երկրորդը պատճառը «պետության» (կառավարող ուժի) բռնած կողմնակալ, երկակի ստանդարտներով շարժվելու քաղաքականությունն է։

1) Լիդիանը զինված խմբավորում բերեց Ամուլսար, ոչ մի բացատրություն չհնչեց

2) Ջերմուկցիների (համայնքի) պահակակետերը ապօրինի կերպով տեղանահվեցին, ոչ մի գնահատական չհնչեց

3) Լիդիանի զինված խմբավորումը ակնհայտ ապօրինի շինություններ տեղադրեց վիճահարույց տարածքում, որի պատկանելությանը պարզելու համար քրեական գործ կա հարուցած` ոչ ոք չխոչընդոտեց

4) Ջերմուկի` իրենց իրավունքները պաշտպանող քաղաքացիները բերման ենթարկվեցին ոստիկանության բաժին, իսկ ոստիկաններին ու քաղաքացիներին հայհոյող և խաղաղ ցուցարարներին սադրող Լիդիանի զինված խմբավորման նկատմամբ` ոչինչ։

5) Լիդիանի իբր կողմնակիցների ցույցերը կառավարության շենքի դիմաց հսկվում են ոստիկանության կողմից, անցնում են առանց խոչընդոտների, իսկ հակառակ կողմից երկու իրավապաշտպան չեն կարողանում իրենց խաղաղ պիկետը անց կացնել նույն տեղում։ Ավելին, ինձ ու իմ ընկերոջը բերման են ենթարկում Կառավարության շենքից բավականին հեռու (ցայտաղբյուրների մոտ) իբր արգելված հավաք անցկացնելու մեղադրանքով, և երեք ժամ ապօրինի կերպով զրկում ազատությունից։

Եթե էս ամենին գումարենք կառավարող ուժի կողմից խոստացած, բայց չիրականացված բոլոր խոստումները, խոստացած ու չիրականացված ռեֆորմները, խոստացած ու չիրականացված հեղափոխական օրակարգի կետերը, պարզ է դառնում, թե ինչու են մարդիկ «չարարած» և ինչու միայն «նոր կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հաղթահարմանն ուղղված կառավարության «հարյուր» միջոցառումները» բավարար չեն քաղաքացիների կողմից վստահության նույն աստիճանին արժանանալու համար, որը կար կառավարության և ձեր ամուսնու նկատմամբ հեղափոխության օրերին և դրանից որոշ ժամանակ անց։

Մի բան էլ. Ամուլսարի հարցում ձեր ամուսնու բռնած «նեյտրալ» դիրքորոշումը էլ ավելի է վնասելու առանց այն էլ նրա նկատմամբ օր-օրի պակասող վստահությունը։ Դրա պատճառը շատ պարզ է.

Ամուլսարը հանք չի դառնալու ցանկացած դեպքում։ Հայաստանի գիտակից քաղաքացին դա թույլ չի տալու և այդ դեպքում, եթե կառավարող ուժը էդ հարցում հստակ չկանգնեց ժողովրդի կողքին, ապա դա հանրությունը գնահատելու է որպես դավաճանություն ու անկախ նրանից, թե ինչքան «արմատական նեյտրալ» կլինի ձեր ամուսինը, հների ու կորպորացիաների դեմ պայքարում ժողովրդին միայնակ թողնելը էժան չի նստելու ժողովրդի ընտրած կառավարության ու նրա առաջնորդի վրա։ Սա սպառնալիք չի, այլ վստահ եմ, որ մի օր ձեզ մոտ հարց է ծագելու, թե ինչու ժողովուրդը այդպես ատեց իր սիրելի առաջնորդին, այդ ժամանակ հիշեք, որ դուք գոնե մասնակի ծանոթ եք պատասխանին։

Բայց դեռ հնարավորություն կա ամեն ինչ փրկելու, և եթե կառավարությունը առաջիկայում հստակ քայլեր իրականացնի (օրինակ ՇՄԱԳ-ը ուժը կորցրած ճանաչի), ապա նույնիսկ ամենադժվար ու անցանկալի զարգացումների դեպքում էլ հանրությունը կկանգնի նրա կողքին և մենք ստիպված չենք լինի անժամանակ նոր ցնցումների մեջով անցնել»,- գրել է Գարեգին Միսկարյանը։