Ո՞ւմ է ուղղված ՀԱՊԿ-ի հայտարարությունը. Մոսկվան հայերի առջև մեղքերն է քավում. «168 ժամ»

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«168 ժամ» թերթը գրում է.

«Սա դիտարկել՝ որպես հայամետ քայլ, սխալ կլինի, քանի որ հայամետ դիրքորոշում այս հայտարարությունում արտահայտված չէ, դրան, միևնույն է, դեմ կլինեին Բելառուսն ու Ղազախստանը: Սակայն պետք է նաև հաշվի առնել, որ ՀԱՊԿ նախագահությունը Հայաստանինն է, և Հայաստանը կարողանում է օգտագործել առիթն իր համար նպատակահարմար հայտարարությունների հաստատում կորզելու համար:

ՀԱՊԿ-ն հայտարարությամբ հաստատել է իր դիրքորոշումը, որ չի կարող միջամտել և կարող է միայն աջակցել այն հարթակին, որը կոչված է զբաղվելու այս խնդրի կարգավորմամբ: Սա հայամետ հայտարարություն չէ, սակայն երեք սկզբունքները, որոնց մասին խոսք է գնում, հայկական դիվանագիտական ձևակերպումներ են, դրանք մենք շատ ենք լսել»,- «168 ժամի» հետ զրույցում այս մասին է ասել ռուս ռազմական փորձսագետ Պավել Ֆելգենգաուերը՝անդրադառնալով նոյեմբերի 30-ին ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ՀԱՊԿ-ի տարածած հայտարարությանը:

Նա նշել է, որ նման հայտարարության նախագիծ Հայաստանը չէր կարող անցկացնել առանց Ռուսաստանի աջակցության:

«Ռուսաստանն աջակցել է նման հայտարարություն կազմելուն, քանի որ ապրիլյան պատերազմից հետո քննադատության թիրախ դարձան թե՛ ՀԱՊԿ-ն, և թե՛ Ռուսաստանը, որոնք հերթականությամբ Ռուսաստանը փորձում է չեզոքացնել: Սա նաև Հայաստանի հասարակության համար արված քայլ կարելի է համարել, այդ թվում՝ այն բոլոր միջոցառումները, որոնք Ռուսաստանը նախաձեռնեց ապրիլյան պատերազմից հետո՝ վերազինելով Հայաստանին շատ ավելի հզոր սպառազինությամբ, ձևավորելով հայ-ռուսական միացյալ զորախումբ, ՀՕՊ»,- շեշտել է նա»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: