Հունվար-հունիսին 6.1%-ով հանցագործությունների աճ է գրանցվել՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ

Լուրեր

11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
Բոլորը

Այս տարվա առաջին կիսամյակում հանրապետությունում գրանցվել է 13․003 հանցագործություն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 12․250-ի փոխարեն։ Այս մասին տեղեկանում ենք պետական վիճակագրական ծառայության տվյալներից։

Այսպիսով՝ 2020-ի հունվար-հունիսին հանցագործությունների 6․1% աճ է գրանցվել։

Ոչ ծանր հանցագործությունները 6.783-ն են՝ նախորդ տարվա 6․328-ի փոխարեն, միջին ծանրության հանցագործությունները՝ 3․985՝ նախորդ տարվա 3․976-ի փոխարեն։ Աճել է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների թիվը․ ծանր հանցագործությունները՝ 2․076՝ նախորդ տարվա 1․812-ի փոխարեն, առանձնապես ծանր հանցագործությունների թիվը 159 է՝ նախորդ տարվա 134-ի փոխարեն։

9․3%-ով աճել են դիտավորությամբ առողջությանը վնաս հասցնելու դեպքերը՝ 515՝ նախորդ տարվա 471-ի փոխարեն։

14%-ով աճ է գրանցվել հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների ցուցանիշներում։ Այս տարի գրանցված դեպքերը եղել են 2․124՝ նախորդ տարվա 1․863-ի փոխարեն։ Մասնավորապես, աճել են խուլիգանության դեպքերը՝ 30%-ով, թմրամիջոցների հետ կապված հանցագործությունները՝ 18․9%-ով, հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված այլ հանցագործությունները՝ 125%-ով։

7․5%-ով աճել են սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը՝ կազմելով 6․745՝ նախորդ տարվա 6․273-ի փոխարեն։

44․1%-ով աճել են տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները՝ կազմելով 428՝ նախորդ տարվա 297-ի փոխարեն։

Նվազել է պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների թիվը՝ 11․4%-ով։ Այս տարվա հունվար-հունիս ամիսներին գրանցվել է 1․439 դեպք՝ նախորդ տարվա 1․604-ի փոխարեն։

Նվազել են նաև ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու դեպքերը՝ 22․5%-ով․ այս տարի դրանց թիվը կազմել է 559՝ նախորդ տարվա 685-ի փոխարեն։ Այս խախտումների հետևանքով մահվան ելքերի թիվը նույնպես նվազել է՝ նախորդ տարվա 109-ի փոխարեն կազմելով 75։

Անժելա Պողոսյան