Արցախի Հաթերք և Այգեստան համայնքներում տեղաշարժի սահմանափակումները շուտով կվերացվեն

Լուրեր

12.10.2026 | 12:37
ԱՄՆ սենատորները Թրամփին կոչ են արել անհապաղ հրաժարվել ՌԴ-ի հետ դիզելային վառելիքի գործարքից
12.10.2026 | 12:34
Ադրբեջանցի զինծառայողի կողմից հրազենային վնասվածքներ ստացած կինն ու 2 երեխաները տուժող են ճանաչվել
12.10.2026 | 12:28
Սիրով տրամադրեցի Ձեր չվճարվող արձակուրդը․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
12.10.2026 | 11:55
Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարին
12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
12.10.2026 | 11:32
«Թրամփը շատ զայրացած է»․ նա հույս ունի, որ Ուկրաինան կպահպանի էներգետիկ հրադադարը
12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է հրդեհվել
12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
Բոլորը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր՝ օգոստոսի 6-ին, տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը: Հանրապետությունում տիրող համավարակային իրավիճակի մասին զեկույցներով հանդես են եկել համապատասխան գերատեսչությունների ղեկավարներն ու պատասխանատուները, տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը:

ԱՀ պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանն նշել է, որ վերջին օրերին գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թվի կտրուկ նվազում, ինչը պայմանավորված է հանրապետությունում վարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումների հետևողական իրականացմամբ։ Պարետի խոսքով՝ հաշվի առնելով հիվանդության նոր դեպքերի բացակայությունը՝ շուտով կվերացվեն Մարտակերտի շրջանի Հաթերք և Ասկերանի շրջանի Այգեստան համայնքների բնակիչների ազատ տեղաշարժման սահմանափակումները։

Երկրի ղեկավարը դրական է գնահատել համավարակի դեմ պայքարի ընթացքը և հանձնարարել շարունակել միջոցներ ձեռնարկել համավարակի կանխարգելման և հակահամաճարակային կանոնների պահպանման ուղղությամբ:

Նախագահ Հարությունյանը հավանության է արժանացրել նաև պարետի առաջարկությունը, համաձայն որի՝ առաջիկա օրերին կվերանայվի սահմանափակ թվով մարդկանց մասնակցությամբ հանրային միջոցառումների անցկացման կարգը՝ 20-ի փոխարեն թույլատրելով մինչև 60 անձի ներկայությունը:

Հանրապետության նախագահը միաժամանակ ընդգծել է, որ բացասական հետևանքներից զերծ մնալու համար սահմանափակումների որոշակի թուլացումը պետք է անվերապահորեն ուղեկցվի բոլոր օղակներում վերահսկողության խստացմամբ, և համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու մարմինների ղեկավարներին։