Գյումրիի Նանսենի անվան գիշերօթիկի՝ կորոնավիրուսով հիվանդ երեխաներն ու աշխատակիցները ապաքինվել են

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

Գյումրիի Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի ու պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության՝ կորոնավիրուսով վարակված սաներն ու աշխատակիցներն առողջացել են, նոր դեպքեր էլ չեն գրանցվել։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։

Նա նշեց, որ երկրորդ թեստավորում չեն իրականացրել, քանի որ հիվանդները սիմպտոմներ չեն ունեցել, իսկ ցուցումն այնպիսին է, որ եթե կարանտինից հետո ի հայտ չեն գալիս սիմպտոմներ, երկրորդ թեստավորում չեն իրականացնում, և հիվանդները համարվում են բուժված։

«Հիվանդներն իրենց 14-օրյա կարանտինն անցկացրել են, և քանի որ դրանից հետո նրանց մոտ շարունակել են սիմպտոմներ չերևալ, դրանից առաջ էլ էին ասիմպտոմ, ըստ այդմ՝ կրկնակի թեստավորում չենք անցկացրել։ Մենք միայն մի աշխատակցի վերաբերյալ մտավախություններ ունեինք, որովհետև նա նաև շաքարային դիաբետ ուներ, ինչը ռիսկային է համարվում, բայց, փառք Աստծու, նրա մոտ էլ որևէ սիմպտոմ ի հայտ չի եկել»,- ասաց Սոնա Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ գիշերօթիկ հաստատությունում խնամվող 10 երեխա ու 5 աշխատակից էր վարակվել կորոնավիրուսով։ Նրանք չէին հոսպիտալացվել, մեկուսացած էին հաստատությունում։

Այժմ էլ գիշերօթիկում խնամվում է 21 երեխա։ Նշենք, որ ընդհանուր առմամբ, այս հաստատությունում գրանցված է 80 երեխա, սակայն կարանտինից առաջ նրանց մեծ մասը վերադարձել է կենսաբանական ընտանիքներ։

«Քանի որ տեղեկացվել էր, որ անցնում ենք փակ ռեժիմի, այսինքն՝ մուտք ու ելք չի լինելու, բոլոր այն երեխաները, որոնք կեսաբանական ընտանիք վերադառնալու հնարավորություն ունեին՝ շուրջ 60 հոգի, վերադարձել են։ 21-ը մնացել է, այդ թվում՝ «Թռչունյան տուն» մանկատան երեխաներից մի քանիսը, որոնց մենք վերցրել էինք խնամքի՝ հաստատության լուծարման պատճառով։ Այսօր էլ շարունակում ենք փակ ռեժիմով աշխատել»,- ասաց Սոնա Մարտիրոսյանը։

Հավելենք, որ Ֆրիտյոֆ Նանսենի անվան գիշերօթիկը հունիսի 25-ին լուծարվել էր։ Հաստատության փոխարեն այժմ գործելու է «Երեխայի խնամքի ու աջակցության ճգնաժամային կենտրոնը»։

Ընդհանուր առմամբ, Շիրակի մարզում կորոնավիրուսի վարակման տեմպերը նվազում են, վարակի բռնկման նոր օջախներ չկան։ Մարզպետարանի հրապարակած տվյալներով՝ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով մարզի 37 բնակիչ է բուժվում։ Տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 564 քաղաքացի, նրանցից 131-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով։ Նրանց հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։

Կորոնավիրուսից առողջացել և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 474 բնակիչ։ Արձանագրվել է մահվան 36 դեպք։

Էմմա Չոբանյան