Բեյրութի բնակիչներին նախազգուշացրել են պայթյունի գոտում օդի աղտոտվածության մասին

Լուրեր

16.11.2026 | 17:36
Պապիկյանն ու ԵՄ դեսպանը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
16.11.2026 | 17:29
Միրզոյանը Հունաստանի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերությունն ու ԹՐԻՓՓ նախագծի իրականացումը
16.11.2026 | 17:23
Ռոմելու Լուկակուն ավարտեց կարիերան Բելգիայի հավաքականում
16.11.2026 | 17:16
Ադրբեջանում ձերբակալվել է Դավիթ Իշխանյանի փաստաբանը
16.11.2026 | 17:07
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում կարևորվել է պահվող անձանց ազատ արձակումը․ աջակցություն է հայտնվել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին
16.11.2026 | 16:58
Նոր կառավարիչները ոսկե սարեր էին խոստանում, այնինչ հակառակը եղավ․ «Նոյի» նախկին աշխատակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 16:49
ԵՄ-ն պատժամիջոցներ կսահմանի Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմի նկատմամբ
16.11.2026 | 16:46
WTA. Միրա Անդրեևան` երկրորդ ռակետ, Հայաստանի ներկայացուցիչների թարմացված դիրքերը
16.11.2026 | 16:35
Թոփ 50 բուհերի շրջանավարտների համար առաջարկվում է զորակոչի տարիքային վերին շեմը բարձրացնել մինչև 32 տարեկան
16.11.2026 | 16:28
Արգամ Աբրահամյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ սպանության մեջ մեղադրվողի ընտանիքը երեք թանկարժեք մեքենա է ձեռք բերել․ ՔԿ
16.11.2026 | 16:26
«Նոյի» 15 աշխատակիցներին ծանուցել են, որ ազատում են աշխատանքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 16:15
Կրեմլը հերքել է իր առնչությունն Էստոնիայում դիվերսիային, որի պատճառով իշխանությունները փակում են Ռուսաստանի հետ սահմանը
16.11.2026 | 16:06
Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Սևծովյան տարածաշրջանի երկրների նախարարական հանդիպմանը անվտանգության ու կապակցվածության հարցեր կքննարկվեն․ Կալլաս
16.11.2026 | 15:55
Դատախազությունում Հ1-ի միջադեպով քրեական վարույթի առկայության մասին տվյալ չկա
16.11.2026 | 15:48
Գագաուզիայում ընտրությունների երկրորդ փուլ են անցել ռուսամետ երկու թեկնածուներ
Բոլորը

Լիբանանի քաղավիացիայի գլխավոր վարչության օդերևութաբանական դեպարտամենտը Բեյրութի բնակիչներին կոչ է արել չմոտենալ մայրաքաղաքի նավահանգստի շրջանին։ Այս մասին հայտնել է OTV-ն։

«Խորհուրդ չի տրվում մոտենալ Բեյրութի նավահանգստի պայթյունի գոտուն, ինչպես նաև նավահանգստից հյուսիս գտնվող լեռնային տեղանքին, քանի որ քամին աղտոտված օդն այնտեղ է բերում»,- նշել են դեպարտամենտում։

Մինչ այդ, Կարմիր Խաչի լիբանանյան ընկերակցությունը ժամանակավոր կացարաններ է տեղադրել, որտեղ կարող են ապաստան գտնել պայթյունից տուժած մինչև հազար ընտանիքներ։

«Մի քանի ժամանակավոր ապաստարաններ ենք կառուցել։ Պատրաստ ենք 72 ժամով ընդունել 1.000 ընտանիքի։ Նրանց սնունդ, հիգիենայի պարագաներ, ինչպես նաև առաջին անհրաժեշտության ապրանքներ կտրամադրենք»,- նշվում է կազմակերպության տարածած հաղորղագրությունում։

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի մոտ տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով ավելի քան 100 մարդ է զոհվել, 4.000 վիրավոր կա։ Երկրում համազգային սուգ է հայտարարվել, իսկ մայրաքաղաքում երկշաբաթյա արտակարգ դրության ռեժիմ սահմանվել։