Գագիկ Ծառուկյանն Արամ Ա-ին հայտնել է մեր հայրենակիցներին, համայնքային կառույցներին և Կիլիկիո կաթողիկոսությանը ֆինանսական օգնություն հատկացնելու պատրաստակամության մասին

Լուրեր

19.09.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա
19.09.2026 | 15:48
Ուկրաինան ԱՄՆ-ից 2.68 մլրդ դոլարի սպառազինություն և ՀՕՊ համակարգերի արդիականացման ծառայություններ կստանա․ Պետդեպը հավանություն է տվել
19.09.2026 | 15:36
ՌԴ դեսպանը Սյունիքում այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ
19.09.2026 | 15:06
Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել է
19.09.2026 | 14:44
Բայանդուրում բազմաֆունկցիոնալ մարզադաշտ է կառուցվում 
19.09.2026 | 14:29
Սեպտեմբերի 21-ին Երևանում կփոխվեն 8 ավտոբուսային երթուղիների շարժման ուղիները
19.09.2026 | 14:07
Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը
19.09.2026 | 13:46
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ՀՀ բանակի կերպափոխմանը․ Հայաստան-ԱՄՆ պաշտպանական խորհրդակցություններ են կայացել
19.09.2026 | 13:33
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
19.09.2026 | 13:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
19.09.2026 | 12:59
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի
19.09.2026 | 12:34
Պետր Յան. «Արման Ծառուկյանը կհաղթի Մաուրիսիո Ռուֆիին»
19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
19.09.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ
19.09.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
Բոլորը

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ՝ իր ցավակցությունը հայտնելով հզոր պայթյունների հետևանքով լիբանանահայ մեր հայրենակիցների մահվան կապակցությամբ: Այս մասին տեղեկացրել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։

Գագիկ Ծառուկյանն Արամ Առաջինի հետ զրույցում իր անվերապահ զորակցությունն է հայտնել՝ հավելելով, որ այսօր ևեթ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը ֆինանսական միջոցներ կհատկացնի աղետից տուժած մեր հայրենակիցներին, համայնքային կառույցներին և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը:

Եվս մեկ անգամ հայտնելով իր անվերապահ աջակցությունը՝ Գագիկ Ծառուկյանն ընդգծել է, որ մշտապես պատրաստ է գործի դնել բոլոր ջանքերը Սփյուռքի ամենաամուր և ամենակենսունակ համայնքերից մեկին տագնապալի այս շրջանում ձեռք մեկնելու և աջակցելու համար: