Մեր բուհերը պետք է դառնան հասարակական համալսարաններ, այսինքն՝ դասախոսական և ուսանողական հանրույթները պետք է զգան իրենց դերակատարությունը բուհի կառավարման մեջ. Լ. Մկրտչյան

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրոպայի խորհուրդը` ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ, կազմակերպել էր համաժողով, որի ընթացքում ներկայացվել են «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար»  ծրագրի արդյունքները: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի՝ 2015-2017թթ. գործընկերություն հանուն լավ կառավարման ներքո:

Միջոցառման մասնակիցներին ողջունել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան, Պյոտր Անտոնի Սվիտալսկին և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ այսօր ամփոփվում են ծրագրի արդյունքները, որոնք անկյունաքարային նշանակություն ունեն ոչ միայն բուհական համակարգի, այլ նաև ընդհանուր հասարակության համար: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակներին և նրանց ղեկավարներին՝ այն հետևողական օգնության համար, որը ցուցաբերվում է մեր երկրին: Եթե մենք դիտարկենք գոնե վերջին 10-ամյակը, ապա կտեսնենք, որ ԵՄ երկրների հարկատուների կողմից Հայաստանին տրամադրվող ծրագրերն ու դրամաշնորհները հետևողականորեն ուղղվում են երկրում հասարակական  մտածողության մեջ արմատական փոփոխություն իրականացնելուն: Այս իմաստով ունենք չափելի արդյունքներ՝ օրենսդրական լավ  դաշտ: Այս ծրագրի համար շատ կարևոր է առաջին հատվածը՝ բարեվարքությունը, որն ավելին է քան բարեկրթությունը: Այն պատասխանատվություն է՝ սեփական կյանքում առաքելություն իրականացնելու համար, և այս իմաստով ծրագրի երկրորդ հատվածը՝ կոռուպցիայի դեմ պայքարը, ըստ էության, ամբողջությամբ բխում է նրանից, թե մեր դասախոսական և ուսանողական հանրույթները որքանով են գիտակցում իրենց առաքելությունն ու պատասխանատվությունը»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ այս իմաստով բավականին մեծ ընթացակարգային աշխատանք է կատարված, սակայն առանց արմատական կառուցվածքային փոփոխությունների՝ հնարավոր չի լինի Հայաստանում հասնել որոշակի իրական արդյունքների:

 

«Մենք պետք է ուսանողներին և դասախոսներին իսկապես  տանք ազատություն, բացենք կրթական հաստատությունների փակ դռները և՛ հասարակության, և՛ դասախոսների, և՛ ուսանողների համար: Մեր բուհերը պետք է դառնան հասարակական համալսարաններ, այսինքն՝ դասախոսական և ուսանողական հանրույթները պետք է զգան իրենց դերակատարությունը բուհի կառավարման մեջ և պատասխանատվություն վերցնեն իրենց վրա: Այս կարևոր սկզբունքին է ուղղված ծրագրի իրականացումը. և՛ ուսանողների շարժունության աճը, և՛ դասախոսների՝  աշխարհի լավագույն համալսարանների փորձին ծանոթանալու ծրագրերը, և մեր առաջիկա փոփոխություններն ուղղված են լինելու նախևառաջ այս հիմնական խնդրի իրականացմանը: Առանց դրա՝ մենք չենք կարող բարձրացնել աշխատավարձերը, համալսարանների շուրջ ձևավորել լուրջ ֆոնդային ռեզերվ, թեթևացնել ուսանողների վճարների բեռը: Իսկ առանց այս հիմնարար խնդիրների՝ դժվար կլինի պայքարել նաև կոռուպցիոն երևույթների դեմ: Այսինքն՝ ծրագիրն իսկապես լուրջ հող է նախապատրաստել՝ արդեն ունենք համապատասխան օրենդրություն՝ բարեվարքության կանոնների համար,  և հիմա գալիս է ամենադժվար փուլը՝ այն իրականացնել ներբուհական մակարդակում: Այս իմաստով «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծն առաջարկում է արմատական փոփոխություններ. դրա տրամաբանության հիմքում ուսանողն է՝  իր բացարձակ ազատությամբ:

Դասախոսական կազմը ևս պետք է հասկանա, որ ինքը բուհի հիմնադիր է նույն իրավունքներով, ինչ ադմինիստրատիվ համակարգը: Եթե այս եռանկյունին կարողանանք իրականացնել, ապա համալսարանական որակի մեջ կունենանք արմատական փոփոխություններ: Ներկայումս ՀՀ կրթության և գիտության ոլորտի շուրջ ձևավորված է դրական և անաչառ մթնոլորտ. բոլոր շահագրգիռ կողմերը մտահոգ ձևով են քննադատում համակարգը, որը կարևոր արդյունք է: Եթե կարողանանք այն պահպանել,  ապա մի քանի տարվա մեջ կունենանք շոշափելի արդյունքներ»,-նշել է նախարար Լևոն Մկրտչյանը:
Եվրոպայի խորհրդի համագործակցության և կարողությունների զարգացման բաժնի, կրթության վարչության, ժողովրդավարական քաղաքացիության և մասնակցության տնօրինության ծրագրի համակարգող Կատյա Դոլգովա-Դրեյերը և ծրագրի ղեկավար Լիանա Ամիրբեկյանը ներկայացրել են ծրագրի արդյունքները: