Բեյրութում պայթյունի հետևանքով առաջացած հրդեհը չի հաջողվում ամբողջությամբ մարել

Լուրեր

12.10.2026 | 16:53
«Ընտրությունն իրականացրել է ՄԱԿ-ը»․ COP17-ի գնումների վերաբերյալ ընդդիմության մեղադրանքներին արձագանքել է ՇՄ նախարարությունը
12.10.2026 | 16:44
Լավրովը հայտարարել է, թե Զելենսկին «արժանի չէ մարտի դաշտում դադարի»
12.10.2026 | 16:37
Եթե սահմանապահ զորքերը չեն, ՊՆ-ն էր, հարց ա՝ ինչի՞ ԱԱԾ փոխտնօրենը ազատվեց․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 16:26
«Լիդիան Արմենիան» երկու բնապահպան իրավապաշտպաններից 6-ական մլն դրամ է պահանջում․ միջազգային կառույցների ահազանգը
12.10.2026 | 16:19
Ադրբեջանում 37 մարդ է ձերբակալվել դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի հետ կապված
12.10.2026 | 16:10
ՆԱՏՕ-ի բարձրագույն հրամանատարը կզգուշացնի Ռուսաստանին դաշինքի՝ հակահարված հասցնելու կարողության վերաբերյալ
12.10.2026 | 16:02
Նարեկ Կարապետյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ն ու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը
12.10.2026 | 15:57
Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ
12.10.2026 | 15:51
Հավուց թառ վանական համալիրը կվերականգնվի բարերար Դավիթ Տոնոյանի միջոցներով․ հուշագիր է ստորագրվել
12.10.2026 | 15:49
Կառավարությունը նախատեսում է ստեղծել բռնագանձված ակտիվների կառավարման միասնական համակարգ
12.10.2026 | 15:44
Մինչև նախաքննական փուլը չավարտվի, չարժի սրա մեջ մտնել․ Սասուն Միքայելյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:36
Ադրբեջանի դպրոցներում զանգվածային բողոքի ցույցեր են անցկացվել․ հաղորդվում է սոցցանցերի խափանումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:35
Երևանի աղբահանության հիմնարկի նախկին պաշտոնյան մեղադրվում է 14,5 մլն դրամի վնաս պատճառելու մեջ
12.10.2026 | 15:28
Խորհրդային հետախույզի թոռը հաղթել է Ֆրանսիայում սոցիալ-դեմոկրատների նախնական ընտրություններում
12.10.2026 | 15:18
«Եթե ընդամենը 5000 ընտանիք է բնակարան ձեռք բերել, ո՞ւր է ծախսվել 250 մլն դոլարը»․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լիբանանի իշխանությունները ծրագրում են հինգ օրում ավարտին հասցրել օգոստոսի 4-ին մայրաքաղաք Բեյրութում որոտացած հզոր պայթյունի հանգամանքների հետաքննությունը։ Լիբանանյան OTV-ին այս մասին ասել է երկրի Մաքսային ծառայության ղեկավար Բադրի Դահերը։

«Մենք հույս ունենք հինգ օրվա ընթացքում հետաքննության ընթացքում հստակ արդյունք արձանագրել»,- ասել է նա՝ հավելելով, որ համապատասխան հրահանգ են ստացել  նախագահ Միշել Աունից և վարչապետ Հասան Դիաբից։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Լիբանանի քաղաքացիական պաշտպանության ուժերի ծառայողները շարունակում են մարել պայթյունի հետևանքով առաջացած հրդեհը։ Հաղորդվում է, որ հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ 10 հրշեջ անհետ կորել է։

Բեյրութի նավահանգստի շրջանում, որտեղ որոտացել է պայթյունը, լիբանանյան բանակի զինծառայողներ են հերթապահում, դեպի նավահանգիստ տանող բոլոր ճանապարհները փակ են։ Միաժամանակ, փրկարարները փլատակների տակ որոնողական աշխատանքներ են իրականացնում։

Վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 100-ը, ավելի քան 4 հազար վիրավոր կա։