«Եթե մերոնք ԱԺ ամբիոնից նման գնահատականներ են տալիս, պետք է հաշվարկեն, որ հակառակը կլինի». Արտաշես Գեղամյանը՝ Ռուսաստանում հակահայկական հիստերիայի մասին

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Արտաշես Գեղամյանը Factor.am-ի հետ զրույցում ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրումից հետո ռուսաստանյան լրատվամիջոցներում հակահայկական գնահատականների առթիվ ասում է, որ այդ «զազրելի» գնահատականները ադեկվատ պատասխանն էին ԵՏՄ-ից դուրս գալու առաջարկի քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ ամբիոնից հնչած գնահատականներին:

«Եթե դրանք համեմատելու լինենք այն գնահատականների հետ, որոնք հնչեցին ՀՀ ԱԺ-ի, այն է՝ թիվ մեկ քաղաքական ամբիոնից ԵՏՄ-ից դուրս գալու առաջարկի քննարկման ժամանակ, դրանք լրիվ ադեկվատ էին, և դա շատ նորմալ է: Շատ նորմալ է ինչ տեսակետից. եթե մերոնք ԱԺ ամբիոնից նման գնահատականներ են տալիս, պետք է հաշվարկեն, որ հակառակը կլինի»,- ասաց Արտաշես Գեղամյանը:

Նա նաև համոզված է, որ հակահայկական տեսակետներ արտահայտող ռուս քաղաքագետներն ու մեկնաբանները տարիներ շարունակ «փող են ստացել ադրբեջանական լոբբիից և տապալվել են»: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի խոսքերով՝ այդ գնահատականները «ինչ խոսք, զազրելի էին», սակայն պետք է զանազանել պաշտոնական Ռուսաստանի դիրքորոշումը լրատվամիջոցների դիրքորոշումից. «Պաշտոնական Մոսկվան «Եդինայա Ռոսիայի» քաղխորհրդի փոխնախագահ Սերգեյ Ժելեզնյակի գնահատականները տվեց: Ջղաձիգ դրսևորումներով ջուր չլցնենք իրենց ջրաղացին»:

Ինչ վերաբերում է իր քաղաքական ապագայի առթիվ Բրյուսելում «Ազատություն» ՌԿ-ի հետ զրույցում Սերժ Սարգսյանի արած հայտարարությանը, թե երբ իր քաղաքական ապագան պատկերացնի, այն ժամանակ կհայտարարի, այն դեպքում, երբ նախկինում հստակ ասել է, որ չի լինելու Հայաստանի վարչապետ կամ նախագահ, Գեղամյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանը 2018-ին ՀՀ վարչապետի միակ հարմար թեկնածուն է: «Իրենից լավ և ոչ մի պետական կամ քաղաքական գործիչ չկա, ում խոսքը կընդունվի ոչ միայն Հայաստանում, այլ նաև Արցախում: Դրա համար սա էն դեպքն է, որ մենք պետք է ելնենք ոչ թե նախկինում արված հայտարարություններից, այլ ապագայում մեզ պարտադրվող մարտահրավերներին ամենագործուն հակազդեցությունն ունենալու հնարավորությունից»,- հայտարարեց երբեմնի ընդդիմադիր գործիչը:

Մանրամասները դիտեք «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի հետ Factor.am-ի հարցազրույցում:

Մարինե Խառատյան