Ռուսաստանի հայերի միությունը դատապարտել է ռուսական ԶԼՄ-ներում բարձրացված հակահայկական հիստերիան

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի հայերի միությունը հայտարարություն է տարածել՝ կապված ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո  ռուսաստանյան ԶԼՄ-ների  շրջանում բարձրացած հակահայկական հիստերիայի հետ: Հայտարարության մասնակի թարգմանությունը՝ ստորև.

«ՀՀ-ի և ԵՄ-ի միջև համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի ստորագրումից հետո ռուսական մի շարք ԶԼՄ-ների որոշ տգետ կամ ծախու լրագրողներ ու քաղաքական գործիչներ հակահայկական քարոզարշավ են սկսել, որտեղ փորձել են  համաձայնագիրը ներկայացնել, որպես ՀՀ քաղաքականության փոփոխություն, դաշնակից Ռուսաստանի և ԵՏՄ-ի հանդեպ դավաճանություն  և ընդհանրապես, որպես հայկական քաղաքականության վեկտորի փոփոխություն:

Ոմանք հավասարության նշան են դնում Հայաստանի քաղաքականության և այն գծի միջև, որը տանում են Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան: Դժվար է հասկանալ՝ ի՞նչն է այստեղ ավելի շատ. անտեղյակությո՞ւնը, թե՞ արտաքին ուժերի շահերը սպասարկումը, որոնք ցանկանում են լարվածություն ստեղծել ռուս-հայկական հարաբերություններում, սեպ խրել ՀԱՊԿ-ի և ԵՏՄ-ի դաշնակիցների միջև:

Եթե այդ վայ-փորձագետները չզլանային կարդալ համաձայնագրի տեքստը, ապա նրանց համար միանգամայն ակնհայտ կլիներ, որ այդ համաձայնագիրը որևէ աղերս չունի այն համաձայանագրի հետ, ինչ ԵՄ-ի հետ ստորագրել են  Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան: Այդ համաձայնագիրը ստորագրվել է դաշնակիցների առաջ Հայաստանի ունեցած բոլոր պարտավորությունների երաշխավորված պահպանման պայմանով, և այն չի ենթադրում Հայաստանի մուտքը ԵՄ տնտեսական տարածք և ոչ մի սպառնալիք չի ներկայացնում ԵՏՄ-ի անդամ երկրների շահերի համար: 

Այդ ծայրահեղ անպատասխանատու լրագրողների և քաղաքական գործիչների գործողությունները համընդհանուր զայրույթ են առաջացրել ինչպես Հայսատանում, այնպես էլ Ռուսաստանի բազմամիլիոնանոց հայկական համայնքում՝ որպես երկրների միջև խնդիրներ ստեղծելու և ռուս հասարակության աչքում Հայաստանի բացասական կերպար ստեղծելու փորձ: Հայաստանն այն քիչ երկրներից է նույնիսկ ԵՏՄ անդամների շարքում, որոնք հետևողականորեն աջակցում են Ռուսաստանին՝ ինչպես Ղրիմի, այնպես էլ ռուսական արտաքին քաղաքականության մի շարք այլ զգայուն հարցերում:

Մենք դիմում ենք իշխանություն ունեցող կառույցներին՝ պահանջելով եթերից հեռացնել ծախու լրագրողներին, վայ-քաղաքական գործիչներին, որոնց դիրքորոշումը որևէ կերպ արձագանք չի գտնում ռուսական հանրության շրջանում»: