«Ստիպված են լինելու մեզ ծեծելով հեռացնել». Ամուլսարի տարածքում լարված իրավիճակ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամուլսարի հարակից տարածքում երեկոյան ինքնաբուխ հավաք է նախատեսվում: Բնապահպանական խնդրով մտահոգված ջերմուկցիներին միանալու են նաև Երևանից և այլ բնակավայրերից քաղաքացիներ: Լուսադեմին հանքի հարակից տարածքում լարված իրավիճակ է եղել: Ամուլսարի պահապանների ժամանակավոր կացարանները, ըստ Ջերմուկի բնակիչ, բնապահպան Շիրակ Բունիաթյանի, հեռացվել են «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից վարձակալած աշխատակիցների կողմից:

Շիրակ Բունիաթյանն ասաց, որ ջերմուկցիներն ինքնաբուխ հավաքվել են քաղաքի կենտրոնում և սպասում են Երևանից մեկնող ակտիվիստներին: Նրանք պատրաստվում են հանքի տարածքից հանրային պահանջ հղել Կառավարությանը։

Բունիաթյանը Factor TV-ի հետ զրույցում ընդգծեց՝ եթե Կառավարությունը քայլեր չձեռնարկի, ապա արյունահեղություն կլինի: Ըստ նրա՝ եթե պարզվի, որ գործադիրը որոշել է թույլ տալ Ամուլսարի հանքը շահագործել, ապա իրենց ստիպված կլինեն ծեծելով հեռացնել տարածքից:

Իրավաբան-բնապահպան Նազելի Վարդանյանն Ամուլսարի պահապանների վագոն-տնակների հեռացումը որակում է սադրանք: Ըստ նրա՝ այն տարածքը, որտեղ տեղադրված էին պահապանների վագոն-տնակները, որևէ կապ չուներ «Լիդիան Արմենիայի» վարձակալած տարածքի հետ: Բնապահպանն այստեղ իրավապահների անգործությունն է նկատում: Նազելի Վարդանյանի պնդմամբ՝ ջերմուկցիների ստորագրությունը և ավագանու որոշումը բավարար էին, որ իրավապահ համակարգը կասեցներ հանքի շահագործումը:

Ի դեպ, Ամուլսարի խնդրին առայժմ չի անդրադարձել շրջակա միջավայրի նորանշանակ նախարար, ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանը: Այսօր նախարարության շենքի մոտ բողոքի ակցիա է կազմակերպվել, սակայն բնապահպանների հետ հանդիպում չի եղել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան