Ալումյանը 102 անձից բաղկացած ցուցակ ներկայացրեց դատարան, որպեսզի նրանց ոչ թե որպես տուժող, այլ վկա կանչեն դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր դատարանում միջնորդություն ներկայացրեց՝ գործով տուժող ճանաչված անձանց որպես վկա դատակոչի ցուցակում ներառելու և հարցաքննելու մասին։

Ալումյանը նշեց, որ քննիչ Մուշեղյանի որոշմամբ՝ Մարտի 1-ի գործից առանձին վարույթ է անջատվել Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի և Սեյրան Օհանյանի վերաբերյալ քրեական գործը։ Նրա խոսքով՝ 2008թ․ մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ զոհվածների հարազատները պահպանել են իրենց դատավարական կարգավիճակը, իսկ ինչ վերաբերում է գործից անջատված քրեական գործին, ապա այդ քրեական գործի շրջանակում որևէ մեկը տուժող կամ տուժողի իրավահաջորդ չի ճանաչվել։

Ալումյանը հիշեցրեց ՀՔԾ պետի պարզաբանումը, երբ վերջինս նշել էր, թե սույն գործը չի վերաբերում 2008թ․ մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ տեղի ունեցած սպանություններին։ Հայկ Ալումյանն ընդգծեց, որ սույն գործով դատակոչի ցուցակում քննիչի կողմից ընդգրկված են եղել Մարտի 1-ի գործով 10 տուժողների իրավահաջորդները, ինչպես նաև այդ գործով 228 տուժողներից 102-ը, ընդ որում՝ այդ անձինք նշվել են որպես տուժողներ և տուժողների իրավահաջորդներ։

Փաստաբանը հատկանշական համարեց, որ գոյություն չունի որևէ չափանիշ, թե որ հատկանիշից ելնելով են գործով տուժողներից 102-ը ներգրավվել դատակոչի ցուցակում, իսկ մնացած 126-ը՝ անբացատրելի կերպով չեն ներգրավվել։ Բացի այդ, ըստ Ալումյանի, կաշառքի և փողերի լվացման վերաբերյալ մեղադրանքը մարտի 1-2 իրադարձությունների հետ որևէ առնչություն չունի, հետևաբար՝ նաև տուժած անձանց հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան