ՔԿ ծառայողները 7 մլն 6 հազար դրամ են փոխանցել զինծառայողների ապահովագրության հիմնադրամին
Հասարակություն
04.08.2020 | 16:13ՀՀ զինված ուժերին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից 7 մլն 6 հազար դրամ է փոխանցվել «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամին: Այս մասին տեղեկանում ենք ՔԿ մամուլի ծառայությունից։