Քոչարյանի պաշտպանները հրաժարվեցին նրա կալանքի տակ գտնվող գույքի արժեքը վկայող փաստաթղթեր ներկայացնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.09.2026 | 18:43
ԱԺ խորհուրդը հաստատել է սեպտեմբերի 14-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
11.09.2026 | 18:30
Միրզոյանն ընդունել է Պակիստանի՝ ՀՀ-ում նշանակված առաջին դեսպանին
11.09.2026 | 18:19
Շրջանառության մեջ է դրվում ՀՀ նոր հուշադրամ
11.09.2026 | 18:10
Փաշինյանը մեր տարածքներն է ճանաչում ապօրինի գույք, հեսա կնվիրի հարևան պետությանը. Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 18:01
Վուչիչը հայտարարել է, որ սեպտեմբերի 25-26-ին հրաժարական կտա Սերբիայի նախագահի պաշտոնից
11.09.2026 | 17:50
Բաքուն հայտարարում է, թե Ստեփանակերտում 28 հազար մարդ է բնակվում
11.09.2026 | 17:40
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Պերմի «Ազոտ» քիմիական գործարանի վրա
11.09.2026 | 17:31
«Թերեզա» գազավորված ըմպելիքների արտադրությունը կասեցվել է
11.09.2026 | 17:30
«Ո՞վ է նստելու ձվերի վրա»․ կոկորդիլոսաբուծարանի ու «Սկայ Գյումրիի» չստացված պատմությունը
11.09.2026 | 17:21
Մինչև փոփոխություն չլինի՝ այդ մարդիկ մնալու են ու տանջվեն Բաքվի բանտերում. Կարապետյանը՝ գերիների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 17:10
Ուկրաինան ԵՄ-ից 6,1 միլիարդ եվրո կստանա պաշտպանական կարիքների համար
11.09.2026 | 17:00
ԱԺ ՔՊ խմբակցությունն ընդունել է ՌԴ դեսպանին, քննարկվել են ՀՀ-ՌԴ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանն ուղղված հարցեր
11.09.2026 | 16:50
ՀԷՑ-ի մասով մի անհանգստացեք. ՀէՑ-ը կվերադառնա իր օրինական տիրոջը. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 16:41
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
11.09.2026 | 16:32
Թուրքական բազա տեղը դրեք, մի բազա պետք ա․ Կարապետյանը՝ 102-րդ ռազմաբազայի դուրսբերման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։ Այսօրվա դատական նիստին շարունակվում է քննարկվել ամբաստանյալների գույքի վրա դրված կալանքը վերացնելու հարցը։

Դատարանը պաշտպաններից պահանջել էր ներկայացնել կալանքի տակ գտնվող գույքի արժեքը։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը դատարանում ասաց, որ իրենք հրաժարվում են ներկայացնել գույքի արժեքը ներկայացնող փաստաթղթեր, քանի որ այդ պահանջի հասցեատերն իրենք չեն․ «Դատարանը պաշտպանական կողմի վրա է դրել կալանքի տակ դրված գույքի արժեքը հիմնավորելու պարտականությունը, նման պարտականություն պաշտպանական կողմը չի կրում»։

Ալումյանը, ներկայացնելով պաշտպանական կողմի դիրքորոշումը, նշեց, որ 07.06. 2019թ․ որոշմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանի որոշմամբ, արձանագրել էր Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը, միաժամանակ, նույն որոշմամբ, դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը վերացնելու և քննիչին վարույթից հեռացնելու մասին պահանջները՝ պատճառաբանությամբ, որ մինչդատական վարույթի ավարտված լինելու պարագայում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կարգով դիմողի իրավունքների պաշտպանությունը կարող է իրականացվել միայն նրա իրավունքների խախտումն արձանագրելով և առանց այն վերացնելու վարույթն իրականացնող մարմնի պարտականությունը սահմանելու։

Հայկ Ալումյանի փոխանցմամբ՝ դատարանը փաստել է, որ սույն դեպքով Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը վերացնելու պարտականություն սահմանելը հնարավոր չէ՝ անհասցե լինելու պատճառով, մինչդեռ, ներկա դրությամբ վարույթն իրականացնող մարմինը գործն ըստ էության քննող դատարանն է։ Ալումյանը տեղեկացրեց, որ սույն որոշման դեմ դատախազը վերաքննիչ բողոք է ներկայացրել, որում առկա հիմնավորումները կրկնվել են նախորդ դատական նիստին՝ դատախազների կողմից պաշտպանական կողմի միջնորդությունների վերաբերյալ առարկություններ ներկայացնելիս։

Ավելին՝ Ալումյանը նշեց, որ դատախազությունը հետ է կանգնել իր այն դիրքորոշումից, որն արտահայտել էր Վերաքննիչ դատարանում, մասնավորապես, որ գույքի վրա կալանք դրվել է միայն հնարավոր քաղաքացիական հայցը և դատական ծախսերն ապահովելու համար, այլ ոչ թե հնարավոր բռնագանձման կամ բռնագրավման, ուստի՝ որոշման այդ մասով անդրադարձ կատարելն առարկայազուրկ է։

Մանրամասները՝ տեսանյութում։