Վահան Շիրխանյանի ինքնազգացողությունը վատացավ. նիստը ընդմիջվեց
Հասարակություն
01.12.2017 | 14:32Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում ընթացող Վահան Շիրխանյանի և մյուսների գործով դատական նիստը երկրորդ անգամ ընդմիջվեց: Պատճառը պաշտպանության նախկին փոխնախարարի առողջական վիճակի վատթարացումն էր:
Դատավոր Արմեն Բեկթաշյանը դեմ էր, որպեսզի նիստը հետաձգվի, նա Շիրխանյանին հորդորում էր, որպեսզի նստի և նիստը շարունակվի: Սակայն Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը դատավորին ասաց, որ նա խոշտանգում է իր պաշտպանյալին, ինչին ի պատասխան դատավորը նշեց` այդ Դուք եք խոշտանգում բոլորիս:
Ի վերջո որոշվեց շտապօգնություն հրավիրել, նիստը կես ժամով ընդմիջվեց: