Ակնալճի եզդիական սրբատեղիում հարգանքի տուրք են մատուցել Շանգալի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակին

Լուրեր

12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
Բոլորը

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանի և եզդի համայնքի ներկայացուցիչների հետ Ակնալճի եզդիական սրբատեղիում մասնակցել է Շանգալի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը, տեղեկացնում է Արմավիրի մարզպետարանի մամուլի ծառայությունը։

Մարզպետը ծաղիկներ է խոնարհել և ծաղկեպսակ դրել Իրաքում ԻԼԻՊ-ի հրոսակների կողմից իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին` լռությամբ ու խոնարհումով հարգելով նրանց հիշատակը: Համբարձում Մաթևոսյանն այցելել է նաև եզդիական սրբատեղիի հիմնադիր-հովանավոր Միրզա Սլոյանի շիրիմին` հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:  Այնուհետև նա ծանոթացել է Շանգալի եզդիների ցեղասպանությանը նվիրված լուսանկարների ցուցադրությանը, ապա մասնակցել հիշատակի օրվան նվիրված հանդիպում-քննարկմանը:

«2014 թվականին այս օրը եզդիների օրացույցում սև շրջանակի մեջ վերցվեց. եզդիաբնակ Շանգալ բնակավայրում իսլամիստ ահաբեկիչների կողմից հարյուր հազարավոր եզդիներ սպանվեցին, սեռական բռնությունների ենթարկվեցին մեծաթիվ կանայք ու աղջիկներ: Շատերն էլ, չցանկանալով հավատափոխ լինել, ինքնասպան եղան` իրենց ցած նետելով ժայռերից:

Եզդիների ցեղասպանությունը ցնցեց նաև Հայաստան աշխարհը, հայ ժողովրդին. ամենուր ձևավորվեցին «օգնիր եզդիներին» համահայաստանյան խմբեր: Ցեղասպանություն ապրած հայ ժողովուրդը միջազգային տարբեր ատյաններում դատապարտեց եզդիների ցեղասպանությունը և մարդկությանը կոչ արեց սատար կանգնել եզդի ժողովրդին: Իսկ այսօր, մեր եղբայրական եզդի ժողովրդի հետ մի բռուցք դարձած, մենք ոգեկոչում ենք Իրաքի հյուսիսում եզդիների դեմ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակը և կրկին դատապարտում մարդկության դեմ իրականացված և շարունակվող ոճրագործությունները:

Ինչ խոսք, այսօր նաև փաստում ենք, որ, հարյուր հազարավոր զոհեր ունենալով հանդերձ, եզդի ժողովրդին ցեղասպանել չի հաջողվել և չի հաջողվելու, որովհետև դարերի խորքից եկող այս ազգը պատրաստ է անգամ ինքնազոհողության գնով պահպանել իր հավատը և ազգային արժեքները: Եվ ուրեմն, փառք եզդի ժողովրդին, հավերժ խոնարհում հանուն ազգային արժեքների իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին: Թող աստված լույսի մեջ պահի նրանց հոգիները և իր օրհնությունը բերի եզդի ժողովրդին»,- իր ելույթում ասել է Արմավիրի մարզպետը: