Արցախ մեկնած թուրք մտավորականների դեմ հետաքննություն է սկսվել Թուրքիայում. Չավուշօղլու

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

Ադրբեջանում գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն  լրագրողների հետ զրույցում խոսել է այն 4 թուրք մտավորականների մասին, որոնք սեպտեմբերի 22-ին ճանաչողական այցով մեկնել էին Լեռնային Ղարաբաղ:

Միջանկյալ նշենք, որ Ադրբեջանի դատախազությունը Արցախ այցելած Թուրքիայի Կանաչների և ձախակողմյանների կուսակցության հիմնադիր անդամ, «Անկարայի մտքի հարթակ» հասարակական կազմակերպության ղեկավար Ուֆուք Ուրասին, գրող, հրապարակախոս Սաիթ Չեթինօղլուին, լրագրողներ Ալի Բայրամօղլուին և Էրոլ Քաթըրջըօղլուին կալանավորելու որոշում էր կայացրել և հայտարարել միջազգային հետախուզում:

Ըստ թուրքական «Haberler» լրատվական կայքի՝ Չավուշօղլուն նշել է, որ Անկարան մտահոգված է այն փաստից, որ վերոնշյալ անձինք առանց ունենալու Ադրբեջանի թույլտվությունը և առացն տեղյակ պահելու թուրքական իշխանություններին, մեկնել են Լեռնային Ղարաբաղ. փոխանցում է EH-ն:

«Անօրինական կերպով ադրբեջանական տարածք մուտք գործելը հանցանք է,- նշել է Չավուշօղլուն: – Մանավանդ եթե հաշվի առնենք, թե որքան զգայուն հարց է ղարաբաղյան հիմնախնդիրը: Երբ դեռ հարակից 7 շրջաններն էլ օկուպացիայի մեջ են: Ահա թե ինչ ենք մենք ևս հետաքննություն սկսել, երբ Ադրբեջանում հետաքննություն սկսվեց Ղարաբաղ մեկնած նշյալ անձանց նկատմամբ: Նրանք արդեն հրավիրվել են դատարան ցուցմունքներ տալու: Այդ մարդիկ նույնիսկ զանգահարել են ինձ և ասել, որ չեն գիտակցել, թե հանցանք են գործում:  Ես էլ ասացի, որ դրա համար պիտի բացատրություն տալ ադրբեջանական իշխանություններին: Ի վերջո, տարրական դպրոցի աշակերտներ չեն: Նրանք թեև նշել են, որ մեկնելով Ղարաբաղ, այնտեղ պաշտպանել են Ադրբեջանին, քննադատել «Խոջալուի կոտորածը» (խմբ-դեպքերը) և Ղարաբաղի հարցում Ադրբեջանին Ղաջակցող տեսակետներ հայտնել, բայց այդուհանդերձ ապօրինի ձևով այնտեղ գնալը, արդեն հանցանք է»:

Թուրքիայի արտգործնախարարը տեղեկացրել է, որ Արցախ մեկնած թուրք մտավորականները նամակով դիմել են Բաքվին և հայտնել, որ չեն գիտակցել իրենց սխալը:

«Այնուամենայնիվ արդեն իրավական գործընթացը սկսել է: Թող դա դաս լինի, որպեսզի հետագայում ոչ մեկ առանց թույլտվության չայցելի Ղարաբաղ, որը հանդիսանում է Ադրբեջանի տարածք: Դա անընդունելի է թե մեզ համար և թե Ադրբեջանի»,-եզրափակել է Թուրքիայի արտգործնախարարը: