Արցախի կառավարությունն անդրանիկ նիստն է հրավիրել․ քննարկվել է 2020թ․ բյուջեում փոփոխությունների նախագիծը

Լուրեր

11.12.2024 | 19:36
Թուրքական TRT-ի լրագրողները սիրիական Մանբիջում քրդերի կողմից ԱԹՍ-ի հարձակման են ենթարկվել
11.12.2024 | 19:24
Սիրիացի ապստամբները քանդել ու այրել են Ասադի հոր գերեզմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 19:11
ՔՊ-ական պատգամավորը կիսատ թողեց հարցազրույցը` լսելով Աղազարյանի անունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 19:02
ՔՊ-ն բաժանվում է խմբերի․ Հակոբ Ասլանյանի պահանջը կարևոր է՝ իմանալու, թե ի՞նչ է կատարվել Աղազարյանի հեռացման շուրջ. Էդգար Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 18:52
«Ասլանյանը Մխիթար Հայրապետյանի դպրոցական ուսուցիչն է եղել»․ ԲՏԱՆ խոսնակը՝ աղմկահարույց նամակագրության մասին
11.12.2024 | 18:44
Ամբողջ Աբխազիան հոսանքազրկվել է՝ միակ ՀԷԿ-ի աշխատանքի դադարեցման պատճառով
11.12.2024 | 18:32
Մխիթար Հայրապետյանը ուղղորդե՞լ է Հակոբ Ասլանյանին «մեղայականով» հանդես գալ․ պատգամավորն ուշագրավ սքրինշոթեր է հրապարակել, հետո ջնջել դրանցից մեկը
11.12.2024 | 18:19
ՌԴ-ն համոզել է Ասադին փախչել Սիրիայից․ փախուստը կազմակերպել է ռուսական հետախուզությունը. Bloomberg
11.12.2024 | 18:18
ՊՆ կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու փորձին օժանդակելու վերաբերյալ գործն  ուղարկվել է դատարան
11.12.2024 | 18:15
Անկախ դիտորդի հայտարարությունը՝ Գյումրիի փրայմերիզի վերաբերյալ
11.12.2024 | 18:08
Հնարավորություն են տվել, որ գնանք, կարդանք Աղազարյանի նամակագրությունը. Հրաչյա Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 18:00
ԱԳՆ-ն՝ սահմանազատման հաջորդ փուլի մասին, ԵՄ-ն կքննարկի վրաց պաշտոնյաների դեմ պատժամիջոցների հարցը․ ԼՈՒՐԵՐ
11.12.2024 | 17:52
Ալի Խամենեին հայտարարել է, թե Սիրիայի իրադարձությունները կազմակերպվել են ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի կողմից
11.12.2024 | 17:45
ՔՊ պատգամավոր Դավիթ Առուշանյանը մանդատը վայր դնելու դիմում է  ներկայացրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 17:41
Դատարանը Դատական դեպարտամենտին պարտավորեցրել է դատավոր Կարինե Դավթյանին աշխատավարձի  60 %-ի չափով  հավելում վճարել
Բոլորը

Այսօր՝ օգոստոսի 3-ին տեղի է ունեցել Արվախի կառավարության անդրանիկ նիստը, որը վարել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ քննարկվել է ԱՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը:

Նիստին ԱՀ ֆինանսների նախարար Վահրամ  Բաղդասարյանն  ասել  է, որ օրենքի նախագիծը  մշակվել է ի կատարումն Արցախի Հանրապետության նախագահի 2020-2025 թթ-երի  ծրագրի մի շարք դրույթների, մասնավորապես. ոռոգման ժամանակակից համակարգերի ներդրման, ոռոգման ցանցի ընդլայնման ու կառավարման արդյունավետության բարձրացման բնագավառում առաջարկելով «Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան հողերի ոռոգումը Թարթարի հոսքով» ծրագրի իրականացման նպատակով 2020 թվականի համար «Ջրամբարների, ջրանցքների, ջրատարների վերանորոգում, վերականգնում և պահպանում» ծախսային ծրագիրը ավելացնել 2,500  մլն դրամով:

Նախարարն  իր  ելույթում  մանրամասը  ներկայացրել  է տարբեր  ոլորտներին   հատկացվելիք  գումարները    և   դրանց նպատակները՝ ավելացնելով. «Արտեզյան ջրհորների կառուցման ու ջրախնայողական տեխնոլոգիաների ցանցի ընդլայնման նպատակով «Գյուղատնտեսական միջոցառումների իրականացման ծրագրեր» ծախսային ծրագիրը ավելացնել 1,500  մլն դրամով: 2020 թվականի սեպտեմբերի 1-ից առողջապահության ոլորտի աշխատողների աշխատավարձերի բարձրացման, հեմոդիալիզի և անգիոգրաֆիայի ծառայությունների ընդլայնման, ինչպես նաև անպտղության բուժման կազմակերպման նպատակով առողջապահության  ոլորտին  հատկացված  գումարներն   առաջարկվում է ավելացնել 400 մլն դրամով: Դրանից բացի արդեն 2020 թ-ին առողջապահության ծրագրերի իրականացման համար նախատեսված գումարների շրջանակներում կիրականացվեն Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և նրանց հավասարեցված ու Արցախի Հանրապետությունում հաշվառված, Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցած անձանց սրտի վիրահատությունների անվճար կազմակերպումը: Անվճար բարձրագույն և միջին մասնագիտական կրթության ներդրման համար  կրթության  ոլորտի  «Ուսումնական հաստատություններում սովորող ուսանողներին տրվող փոխհատուցում» ծրագիրը առաջարկվում է ավելացնել  200  մլն դրամով: Համայնքներում ենթակառուցվածքների զարգացման և բարելավման, գյուղական բնակֆոնդի նորոգման հնարավորությունների ընդլայնման բնագավառում գյուղերի ճանապարհների սալապատման աշխատանքների, համայնքներին, բնակիչներին շինանյութերի տրամադրման ծավալների ավելացման նպատակով «Ընթացիկ նորոգման, բարեկարգման և կոմունալ տնտեսության գծով Արցախի Հանրապետության շրջանների կարողությունների զարգացման ծախսեր» ծախսային ծրագիրը առաջարկվում  է  ավելացնել 710  մլն դրամով»:

Ըստ  Վ. Բաղդասարյանի՝  Արցախի Հանրապետության չգազիֆիկացված համայնքներում բնակիչների կողմից սպառվող էլեկտրաէներգիայի սակագնի որոշ մասի սուբսիդավորման նպատակով «Բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորում» ծախսային ծրագիրը առաջարկվում է ավելացնել 100  մլն դրամով: Արցախի Հանրապետության կառավարության առջև դրված առաջնային և ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք օբյեկտների կառուցման և վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով «Կապիտալ ներդրումներ» ծախսային ծրագիրը առաջարկվում է ավելացնել 5,500 մլն դրամով:

«Հիմնականում «COVID-19» համավարակի տարածման կանխարգելման աշխատանքների, համավարակի հաղթահարմանն ուղղված առողջապահական միջոցառումների և համավարակի հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումների իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ պետական բյուջեի պահուստային ֆոնդն առաջարկվում է ավելացնել  2,900 մլն  դրամով: Այսպիսով, Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի ծախսերը նախատեսվում է ավելացնել 13,810 մլն դրամով, իսկ պետական բյուջեի եկամուտները` 5,100  մլն դրամով՝  պայմանավորված Հայաստանի Հանրապետությունից ստացվող բյուջետային վարկի գումարի չափը 5,100  մլն դրամով ավելացմամբ: Փոփոխությունների արդյունքում 2020 թվականի Արցախի Հանրապետության պետական բյուջեն, ըստ  ԱՀ  նախագահի  տված հանձնարարականի կկազմի՝ եկամուտների գծով՝ 126 մլրդ 49 մլն 399.2 հազար դրամ, ծախսերի գծով՝ 134 մլրդ  650 մլն 717.7 հազար դրամին  կավելացվի ևս  1  մլրդ, որն  ուղղված  կլինի  կապիտալ  շինարարությանը: Դեֆիցիտը կկազմի 8 մլրդ 601մլն 318.5 հազար դրամ, որի ֆինանսավորումը կիրականացվի ստացվելիք փոխառու միջոցների հաշվին»,- տեղեկացրել  է   ֆինանսների   նախարարը:

Նիստի   օրակարգային  հարցի  քննարկումից  հետո  Արայիկ  Հարությունյանն   արտահայտել  է   իր տեսակետը: Ա. Հարությունյանը   տեղեկացրել  է, որ  2021  թվականին սպասվում  է  համախառն  ներքին  արդյունքի  աննախադեպ   աճ:

Նախագահն  անդրադարձել  է նաև տարբեր  ոլորտներում  իրականացվող  և իրականացվելիք աշխատանքներին, ներքաղաքական  իրավիճակին, ինչպես նաև համապատասխան հանձնարարականներ տվել պետական այրերին: