Սուրեն Պապիկյանը մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել

Լուրեր

12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
Բոլորը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ այսօր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն ՀՀ մարզպետների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են մարզերում իրականացվող ընթացիկ ծրագրերը, տեղեկացնում է ՏԿԵՆ մամուլի ծառայությունը։

Նախարար Պապիկյանը, ողջունելով ներկաներին, անդրադարձել է խորհրդակցության հրատապությանն ու կարևորությանը: Նախարարի խոսքով՝ թեպետ արտակարգ դրության ժամանակ աշխատանքը տարածքային կառավարման բնագավառում ընթացել է բնականոն կերպով, այնուամենայնիվ, երկարատև ընդմիջումից հետո նմանօրինակ ձևաչափով աշխատանքային հանդիպումը հնարավորություն է տալիս առավել մանրամասն քննարկել 2020թ. առաջին կիսամյակում արձանագրված ընդհանուր խնդիրները և դրանց համակարգային լուծումները:

Խորհրդակցության օրակարգային հարցերի թվում հատկապես կարևորվել է համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի ընթացքը:

«Այս տարի հաստատված ծրագրերի ընդհանուր բյուջեն 44,7 մլրդ դրամ է, որից պետության համաֆինանսավորումը կազմում է 24,8 մլրդ դրամ: Սա խոսում է այն մասին, որ կառավարություն-համայնք համագործակցության շրջանակում դեռ նախորդ տարիներին մեր կողմից սահմանված նշաձողերին հասնելու ուղղությամբ շոշափելի քայլեր են արվել, ներկայացված հայտերի առումով համայնքները ցուցաբերել են աննախադեպ ակտիվություն, ինչի արդյունքում այս տարի ունենք հաստատված 701 սուբվենցիոն ծրագիր: Համեմատության համար պետք է նշել, որ 2018 և 2019թ. միասին հաստատվել էր 618 հայտ»,- ասել է նախարար Պապիկյանը:

Նախարարը մարզպետների ուշադրությունն է հրավիր ծրագրերի մրցութային գործընթացների կազմակերպման վրա և հորդորել հետևոաղական լինել մեկնարկող շինարարական աշխատանքների ընթացքի ուղղությամբ:
Անդրադարձ է կատարվել նաև նախորդ տարի հիմնականում եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով հետաձգված ծրագրերին: Հաձնարարվել է կապալառուների կողմից ստանձնած պարտավորությունների և փաստացի կատարողականի հիման վրա ամփոփել ավարտական արդյունքները:

Նախարար Պապիկյան մարզպետների հետ քննարկել է նաև 2020թ. հուլիսի 1-ի դրությամբ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները։ Արձանագրվել է, որ 2020թ. առաջին կիսամյակում հավաքագրվել է 8,2 մլրդ դրամ, ինչը 1,3 մլրդ դրամով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշից։ Նշվել է, որ ցուցանիշների անկումը մեծապես պայմանավորված է եղել համավարակի տնտեսական հետևանքներով։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաև մարզպետարանների օպտիմալացման հարցը, ընդգծվել է, որ նախատեսվող կառուցվածքային փոփոխությունները բխելու են մարզպետարանների գործառույթային առանձնահատկություններից և միտված են լինելու այդ գործառույթների առավել լիարժեք իրականացմանը։ Նախատեսվում է, որ մարզպետը կունենա մեկ տեղակալ:

Ի թիվս վերոշարադրյալի՝ խորհրդակցության շրջանակներում քննարկվել են օրակարգային այլ հարցեր ևս, որոնք առնչվել են շարժական սպանդանոցներին, Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված մերզերում գրանցված վնասներին և առաջիկայում այս համատեքստում խնդիրների լուծման տարբերակներին։