ԻՔՄ-ն 2020թ․ Արցախի համապետական ընտրություններում խախտումներ և թերացումներ է արձանագրել․ հրապարակվել է դիտարկման զեկույցը

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Հուլիսի 31-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ Արցախի 2020 թվականի համապետական ընտրություններին «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակի» դիտորդական առաքելության զեկույցի ներկայացումը։

Զեկույցում տեղ են գտել ինչպես 2020 թվականի մարտի 31-ին տեղի ունեցած համապետական՝ Ազգային ժողովի և հանրապետության նախագահի ընտրությունների, այնպես էլ ապրիլի 14-ին տեղի ունեցած նախագահի ընտրությունների երկրորդ փուլի դիտարկման արդյունքները։

Ընդհանուր առմամբ, դիտորդական առաքելությունն արձանագրել է որոշակի դրական միտումներ, բայց և ընտրական գործընթացի բազմաթիվ թերացումներ, խախտումներ և ոչ բավարար քաղաքական կամք՝ դրանց վերացման համար։

Մասնավորապես, դիտորդական առաքելությունն արձանագրել է խախտումներ կապված քվեարկության գաղտնիության, ընտրատեղամասերի կահավորման, ընտրողների ցուցակնների կազմման, վարչական ռեսուրսի չարաշահման, ոստիկանության ու ընտրական հանձնաժողովների աշխատանքների, նախընտրական քարոզչության իրականացման կարքի, ինչպես նաև դիտորդական կազմակերպությունների հավատարմագրման հետ։

Դրանով հանդերձ, ըստ զեկույցի՝ Արցախի համապետական ընտրություններն անցել են մրցակցային պայմաններում, թեև այդ մրցակցության արդարության չափը չէր համապատասխանում ժողովրդավարական հասարակությունում ընտրություններին ներկայացվող պահանջներին, իսկ արձանագրված խախտումների ամբողջականությունը կարող էր ազդել թե Ազգային ժողովի և թե հանրապետութայն նախագահի ընտրությունների արդյունքների վրա:

Միևնույն ժամանակ, դիտորդական առաքելությունը հանդես է եկել Արցախում ընտրական գործընթացների վերաբերյալ մի շարք առաջարկություններով, որոնց շնորհիվ հնարավոր կլինի էապես բարեփոխել Արցախի Հանրապետության ընտրական համակարգը։

Առաքելությունը նաև արձանագրել է, որ 2020 թվականի ընտրությունները ավելի մեծ հանրային վստահություն էին վայելում, քան դրանց նախորդող 2012 թվականի նախագահական և 2015 թվականի Ազգային ժողովի ընտրությունները:

«Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակի» զեկույցն ամբողջությամբ հասանելի է կազմակերպության կայքում: