Ալիևը նպատակ ունի ոչնչացնել քաղաքական ընդդիմությունը․ այս անկառավարելի բռնակալով բոլորը պիտի անհանգստանան․ The Washington Post

Լուրեր

03.08.2026 | 16:09
Զելենսկին հայտնել է, թե ինչ պաշտոնի է նշանակվելու Ռուստեմ Ումերովը
03.08.2026 | 16:02
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
03.08.2026 | 15:53
Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
03.08.2026 | 15:46
ԵՄ-ում ուժի մեջ է մտել ԱԲ-ի կողմից ստեղծված բովանդակությունը պիտակավորելու պահանջը
03.08.2026 | 15:37
Ուելսի ֆուտբոլային ասոցիացիան առաջինն է դեմ արտահայտվել ՖԻՖԱ-ի նախագահի վերընտրմանը
03.08.2026 | 15:30
Գարիկ Բոշյանը «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ է նշանակվել
03.08.2026 | 15:19
Իտալիան ԵՄ-ին կառաջարկի միգրանտների կենտրոններ ստեղծել մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում
03.08.2026 | 15:10
Ռուբեն Ռուբինյանն ԱԺ նախագահ ընտրվեց // Երուսաղեմում հարձակվել են հայկական վանքի վրա․ ԼՈՒՐԵՐ
03.08.2026 | 15:05
Մոտիկից չեմ տեսել ռուսի, որը զենք է վաճառել Ադրբեջանին` Հայաստանի դեմ կիրառելու համար. Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:58
Բրազիլիայում 15-ամյա ֆուտբոլիստ է սպանվել հանդիպման ժամանակ
03.08.2026 | 14:50
Ձեր մարզիչը Մուլտի Վելնեսի տնօրե՞ն է նշանակվել. հարց` Վահագն Ալեքսանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:41
Ռուբեն Ռուբինյանը ԱԺ նախագահ ընտրվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:39
«Ձեր քաղաքական «հայրերը» հին են, եթե ուշադիր նայեք, Ձեր մեջքի հետևում կտեսնեք Կարեն Կարապետյանին». Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:35
Խորհրադարանը ԱԺ նախագահի տեղակալների է ընտրում․ ՈՒՂԻՂ
03.08.2026 | 14:28
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» հավանական մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում
Բոլորը

Ամերիկյան The Washington Post պարբերականը հոդված է հրապարակել Ադրբեջանում տիրող ներքաղաքական իրավիճակի մասին՝ քննադատելով նախագահ Իլհամ Ալիևի՝ «ընդդիմությանը վերացնելու քաղաքականությունը»։

Հոդվածում նշում է, որ Ադրբեջանի նախագահը երբեք էլ բարեկամաբար չի վերաբերվել անկախ լրագրողներին։ Փետրվարին կայացած խորհրդարանական ընտրությունները միջազգային դիտորդները ճանաչեցին իրական քաղաքական մրցակցությունից զուրկ։

«Հիմա էլ համավարակի, նավթի ցածր գների ու Հայաստանի հետ լարվածության ֆոնին պարոն Ալիևը հանկարծակի հայտնաբերեց «5-րդ շարասյունը»՝ թշնամի քաղաքական ընդդիմության տեսքով, և սկսեց նրանց բանտ նետել։ Պարոն Ալիևը մտադիր է ոչնչացնել Ադրբեջանում մնացած անկախ քաղաքական ուժերին», – ասվում է հոդվածում։

Պարբերականը նաև նշում է, որ մարտին Նովրուզի տոնի կապակցությամբ քաղաքացիներին ուղղված խոսքում Ալիևը նշել է, որ երկիրը քանդում են իրենց մեջ եղած թշնամիները, որոնք իրենց ընդդիմություն են կոչում և ֆինանսավորվում դրսից, սակայն նրանց հիմնական նպատակն Ադրբեջանը ոչնչացնելն է։

The Washington Post-ն անդրադառնում է նաև Հայաստանի ու Ադրբեջանի սահմանային լարվածությանն ու մարտերին, դրանից հետո Բաքվում տեղի ունեցած հանրահավաքին, որի ժամանակ մի խումբ մարդիկ ներխուժել էին խորհրդարանի շենք։ Ակցիան ցրվել էր ոստիկանական մեծ ուժերի կիրառման միջոցով։

«Պարոն Ալիևը ցույցը պատրվակ համարեց՝ «5-րդ շարասյան» վրա հարձակվելու համար։ Հաջորդ օրը՝ հուլիսի 15-ին, նա հարձակվեց Ադրբեջանի ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝ Ժողովրդական ճակատի վրա։ Նա հայտարարեց, որ Ժողովրդական ճակատը հայերից էլ վատն են։ Նրա ելույթից հետո Ադրբեջանի անվտանգության ծառայությունները սկսեցին ձերբակալել կուսակցության անդամներին ու կողմնակիցներին։ Ադրբեջանական աղբյուրներն ասում են, որ ավելի քան 120 մարդ է ձերբակալվել՝ ներառյալ կուսակցության առաջնորդներ ու լրագրողներ»,- ասվում է հոդվածում։

Ամերիկյան պարբերականը հիշեցնում է, որ ԱՄՆ Պետքարտուղարությունը հուլիսի 20-ին կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին համավարակը չօգտագործել՝  լռեցնելու քաղաքացիական հասարակությանն ու ընդդիմությանը, ինչին Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ-ում տեղի ունեցող ռասսայական անհավասարության դեմ ցույցերի վերաբերյալ մեկնաբանությամբ․ «Այս իրավիճակում մենք չենք կարող հասկանալ՝ ի՞նչն է անհանգստացնում ԱՄՆ Պետքարտուղարությանը և ինչո՞ւ»։

«Թույլ տվեք բացատրել։ ԱՄՆ-ում բողոքի ցույցերը ժողովրդավարության կենսունակության աղբյուր են, որն ունի իր խնդիրները, բայց ապահովում է խոսքի և հավաքների ազատությունը՝ ներառյալ նախագահին քննադատելու իրավունքը։ Պարոն Ալիևի կողմից երկաթե ձեռքի օգտագործումը, որն ուղղված է ոչնչացնելու իրեն քննդատատողներին, հակասում է ժողովրդավարությանը, և այդ պատճառով բոլորը պիտի անհանգստանան այս անկառավարելի բռնակալի պատճառով»,-եզրափակվում է հոդվածը։

Էմմա Չոբանյան