Բրազիլիայում 1 օրում կորոնավիրուսի ավելի քան 40 հազար նոր դեպք է հաստատվել
Քաղաքականություն
29.07.2020 | 15:52Բրազիլիայում մեկ օրում կորոնավիրուսի ավելի քան 40 հազար նոր դեպք է հաստատվել, մահացել է 921 մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Բրազիլիայի Առողջապահության նախարարությանը։
Նախորդ օրը երկրում գրանցված դեպքերի թիվը 23․284 էր, մահերինը՝ 614։
Բրազիլիայում վարակի տարածման ամբողջ ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսի 2.483.119 դեպք, 88.539 մարդ է մահացել, առողջացել է 1․721․560-ը: