Դատախազներն առարկեցին նախկին պաշտոնյաների գույքի վրա դրված կալանքը վերացնելու միջնորդության դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
11.09.2026 | 20:35
Բաքուն ավարտել է Ադրբեջան-Հայաստան սահմանից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագծումը
11.09.2026 | 20:23
ԵՄ-ն և Ուկրաինան միավորում են ջանքերը՝ ԱԹՍ-ների արտադրությունը հզորացնելու համար
11.09.2026 | 20:11
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Իրանի ազդեցության ցանցերի դեմ
11.09.2026 | 20:00
ՌԴ-ի մտցրած սահմանափակումների պատճառը Փաշինյանի քաղաքականությունն է․ ՀՀ-ն չպիտի բախումների հարթակ դառնա․ Տիգրան Աբրահամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 19:54
94 տարեկանում մահացել է Նորվեգիայի արքայադուստրը` եղբոր` Հարալդ թագավորի հուղարկավորությունից 2 օր անց
11.09.2026 | 19:45
Եթե Ռուսաստանը թանկացնի գազը, ի՞նչ կարող է թանկացնել Հայաստանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 19:37
Պակիստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
11.09.2026 | 19:30
Պուտինն ու Փաշինյանը չեն շտապում խզել հարաբերությունները. Սերգեյ Մարկեդոնով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 19:23
Հայտնի է Tour of Armenia-ի երկրորդ փուլի հաղթողը
11.09.2026 | 19:15
ՀՀ-ն կարող է ՌԴ-ի բազայի մնալու վարձավճարը բարձրացնել, եթե գազը թանկանա․ դա մեր միակ գործիքակազմը չէ․ Վիլեն Գաբրիելյան
Բոլորը

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստին գլխավոր դատախազ Պետրոս Պետրոսյանն առարկեց Արմեն Գևորգյանի և Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած միջնորդությունների դեմ: Դատախազն ասաց՝  Արմեն Գևորգյանին մեղսագրված արարքների դրվագով գործ ունեն հանցավոր ճանապարհով ձեռք բերված 309 մլն դրամի հետ, և այդ համատեքստում սանկցիաներն ուսումնասիրելիս առկա է լրացուցիչ պատիժ՝ գույքի բռնագանձումը։

Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն էլ նշեց, որ Ռոբերտ Քոչարյանին և Արմեն Գևորգյանին առաջադրված են այնպիսի մեղադրանքներ, որոնց դեպքում գույքի բռնագնձման ինստիտուտը կիրառելի է։ Ինչ վերաբերում է արժեքը որոշելուն, դատախազը նշեց, որ խնդիրները հաճախ տեխնիկական են, երբ հաշվի վրա դրված կալանքից հետո գումար է ավելանում հաշվին և բանկային համակարգը թույլ չի տալիս դրանք տնօրինել, բացի այդ՝ կոռուպցիայի և փողերի լվացման դեմ պայքարի բնագավառում պետությունները պարտավորվում են առանց հապաղելու կիրառել գույքի սառեցման միջոցները։

Բաղդասարյանի դիտարկմամբ՝ եթե դատարանը կգտնի, որ առկա է անհամաչափություն կամ կարող է այդպիսի անհամաչափություն առաջանալ, ապա կարող է որպես վարույթն իրականացնող մարմին որոշել արժեքը և վերացնել անհամաչափությունը։ Բաղդասարյանը խնդրեց դատարանից մերժել միջնորդությունները։

Մանրամասները՝ տեսանյութում։