Moderna-ն սկսում է Covid-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկման 3-րդ փուլը․ ԱՄՆ կառավարությունը ևս 472 մլն դոլար է տրամադրել

Լուրեր

17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:13
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
17.09.2026 | 18:26
Եվրոպան և Կանադան «ուժեղ են, իսկ միասին՝ է՛լ ավելի ուժեղ»․ Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու գաղափարը
17.09.2026 | 18:18
Քեշ փողով, կովով ու հավով ընտրակաշառք են բաժանել, էլ ի՞նչ պիտի անեին, որ ընտրապայքարից դուրս մնային․ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 18:14
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է․ քննությունն ավարտվել է
Բոլորը

Moderna ընկերությունը, որի համահիմնադիրն ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանն է, հայտնել է, որ ԱՄՆ կառավարությունից հավելյալ 472 միլիոն դոլար է ստացել՝ նոր կորոնավիրուսային պատվաստանյութի մշակման համար։ Այս մասին հաղորդում է «Ալ Արաբիան»։

Ամերիկյան դեղարտադրող ընկերությունը նշել է, որ լրացուցիչ ֆինանսավորումը կնպաստի թեկնածու պատվաստանյութի վերջին փուլի կլինիկական փորձարկումներին։

«Ոգևորվելով 1-ին փուլի արդյունքներով՝ մենք հավատում ենք, որ մեր mRNA պատվաստանյութը կարող է օգնել COVID-19 համաճարակի դեմ պայքարին և հետագա բռնկումների կանխմանը»,- ասել է գլխավոր գործադիր տնօրեն Ստեֆան Բանկելը։

3-րդ փուլի փորձարկումները կսկսվեն հուլիսի 27-ին՝ ներառելով շուրջ 30․000 մասնակիցների: Ընկերությունը պատրաստվում է տարեկան մատակարարել պատվաստանյութի մոտ 500 միլիոն չափաքանակ և, հնարավոր է, տարեկան մինչև 1 միլիարդ չափաքանակ՝ սկսած 2021 թվականից:

Հիշեցնենք, որ ապրիլին Moderna-ն 483 միլիոն դոլար էր ստացել ԱՄՆ-ի դաշնային գործակալությունից, երբ պատվաստանյութը փորձարկման նախնական փուլում էր։