Կանխել վարկային անվճարունակության և դրանից բխող բռնագանձումների, սնանկացման սպառնալիքը․ «Ժառանգություն»

Լուրեր

12.10.2026 | 16:19
Ադրբեջանում 37 մարդ է ձերբակալվել դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի հետ կապված
12.10.2026 | 16:10
ՆԱՏՕ-ի բարձրագույն հրամանատարը կզգուշացնի Ռուսաստանին դաշինքի՝ հակահարված հասցնելու կարողության վերաբերյալ
12.10.2026 | 16:02
Նարեկ Կարապետյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ն ու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը
12.10.2026 | 15:57
Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ
12.10.2026 | 15:51
Հավուց թառ վանական համալիրը կվերականգնվի բարերար Դավիթ Տոնոյանի միջոցներով․ հուշագիր է ստորագրվել
12.10.2026 | 15:49
Կառավարությունը նախատեսում է ստեղծել բռնագանձված ակտիվների կառավարման միասնական համակարգ
12.10.2026 | 15:44
Մինչև նախաքննական փուլը չավարտվի, չարժի սրա մեջ մտնել․ Սասուն Միքայելյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:36
Ադրբեջանի դպրոցներում զանգվածային բողոքի ցույցեր են անցկացվել․ հաղորդվում է սոցցանցերի խափանումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:35
Երևանի աղբահանության հիմնարկի նախկին պաշտոնյան մեղադրվում է 14,5 մլն դրամի վնաս պատճառելու մեջ
12.10.2026 | 15:28
Խորհրդային հետախույզի թոռը հաղթել է Ֆրանսիայում սոցիալ-դեմոկրատների նախնական ընտրություններում
12.10.2026 | 15:18
«Եթե ընդամենը 5000 ընտանիք է բնակարան ձեռք բերել, ո՞ւր է ծախսվել 250 մլն դոլարը»․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:13
«Էկոլոգիական աղետի մեկնարկ»․ քաղհասարակությունը դատապարտում է Ամուլսարի շահագործումը
12.10.2026 | 15:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կինն ու երեխաները՝ տուժողներ // Երբ կքննարկվի TRIPP-ն ԱԺ-ում․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 15:01
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված շուրջ 1600 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ
12.10.2026 | 14:52
Մարդկանց շփոթեցնելով ուղղորդել եք ձեր «կանտորա» ու փող աշխատել․ Վարդանյանը՝ Ենգոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ժառանգություն» կուսակցությունն այսօր տարածված հայտարարությամբ կոչ է արել կանխել վարկային անվճարունակության և դրանից բխող բռնագանձումների, սնանկացման սպառնալիքը։

Կուսակցության հայտարարությունում, մասնավորապես, նշվում է․

«Հայաստանում, համավարակի դեռևս չհաղթահարված այս իրավիճակում, գնալով ահագնանում են ֆինանսատնտեսական ճգնաժամի տարբեր դրսևորումները, որոնք սպառնում են մեր ազգային անվտանգությանը։ Համալիր խնդիրներից հատկապես մտահոգիչ է  ՀՀ բազմահազար քաղաքացիների կողմից իրենց վարկային պարտավորությունների կատարման փաստացի անկարողությունը:

Վերլուծելով վարկային շուկայում ստեղծված իրավիճակը, վարկառու ֆիզիկական և իրավաբանական անձանց դժգոհությունները՝ «Ժառանգություն» կուսակցությունն արձանագրում է, որ մոտ ապագայում բանկերն ու վարկային կազմակերպությունները աներկբա բախվելու են վարկառուների անվճարունակությանը: Եթե կառավարությունը Կենտրոնական բանկի հետ համատեղ չմշակի արտակարգ իրավիճակում վարկատու-վարկառու հարաբերությունների հստակ կարգավորումներ, ապա ֆինանսական կազմակերպությունները չեն կարողանա ստանալ իրենց գումարները, իսկ քաղաքացիները ստիպված կլինեն աշխատանքից բացի կորցնել նաև իրենց բնակարանները, հանապազօրյա հացի հետ զրկվել իրենց օթևաններից: Կսկսվի բռնագանձումների, սնանկացման անխուսափելի գործընթացը, որը սոցիալական մեծ անկայունություն կստեղծի ողջ հանրապետությունում: Հարվածը միակողմանի չէ, բանկերը համարվում են տնտեսության արյունատար անոթները, եթե նրանք չկարողանան հավաքագրել պայմանագրերով նախանշված գումարները համավարակի հետևանք ահագնացող գործազրկության պատճառով, ապա չեն կարողանա ներքին միջոցների հաշվին շարունակել վարկավորել ՀՀ տնտեսությունը, իսկ արտերկրից ներգրավված միջոցների հաշվին տրամադրվող վարկերը շատ ավելի «թանկ» են, ուստի կբարձրանան վարկային տոկոսադրույքները, շեշտալի կնվազի տնտեսական ակտիվությունը:

Որպեսզի ֆինանսական կազմակերպությունները չդիմեն դատական կամ արտադատական կարգով բռնագանձումների՝ էլ ավելի խորացնելով առկա ճգնաժամը, «Ժառանգություն» կուսակցությունն առաջարկում է ձեռնարկել հետևյալ միջոցառումները hամավարակի ընթացքում իրենց աշխատանքը կորցրած և կառավարության սոցիալական աջակցության ծրագրերից օգտված այն քաղաքացիների համար, որոնք սպառողական վարկերի բեռի ներքո են: Նշենք, որ այս քաղաքացիներին ի հայտ բերելը դժվար չէ, քանզի նրանց տվյալները պահպանվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում:

Ա) Դադարեցնել վարկի տոկոսների և տույժերի հաշվեգրումը առնվազն վեց ամիս ժամկետով,

Բ) ըստ անհրաժեշտության պետության կողմից ձեռք բերել սպառողական վարկերի պորտֆելները՝  կիրառելով ԿԲ հաշվարկային տոկոսադրույքը,

Գ) ստեղծել արտաբյուջետային հատուկ հիմնադրամ սոցիալական աղետի մեջ հայտնված ՀՀ քաղաքացիների վարկային պարտավորությունների մարման կամ վարկերի սպասարկման աջակցման համար՝ դադարեցնելով նրանց վարկավորումը մինչև գրանցված աշխատող դառնալը»։