Իրանը կարող է ամերիկյան կործանիչների կողմից «Mahan Air»-ի ուղևորատար օդանավին մոտենալու գործով ՄԱԿ-ի Միջազգային դատարան դիմել

Լուրեր

26.09.2026 | 13:51
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
26.09.2026 | 13:33
ChatGPT-ի օգտատերերի 53 պատկեր է արտահոսել․ OpenAI-ն հայտնել է ԱԲ գործակալների նոր միջադեպի մասին
26.09.2026 | 13:06
Հայաստանն ու Ռուանդան համաձայնագիր են ստորագրել հատուկ անձնագրերով քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին
26.09.2026 | 12:45
Նավթի գները նվազել են
26.09.2026 | 12:34
Մոլդովան 60-օրյա արտակարգ դրություն է հայտարարել՝ վառելիքի թանկացման և ջրի պակասի պատճառով
26.09.2026 | 12:21
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
26.09.2026 | 12:00
Մեքենայի ընտրությունից մինչև վարկավորում․ Ամերիաբանկը՝ Armenian Auto Show-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.09.2026 | 11:33
ԱՄՆ դեսպանության հանրային դիվանագիտության գրասենյակը նոր ղեկավար ունի
26.09.2026 | 11:18
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը կխաղա առաջատարի հետ
26.09.2026 | 11:04
«Արհեստական բանականությունը կարող է մեկ միլիարդ մարդու մահվան պատճառ դառնալ»․ Բիլ Գեյթսը՝ ԱԲ-ի աղետալի հետևանքների մասին
26.09.2026 | 10:35
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 26-ի դրությամբ
26.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.09.2026 | 23:40
Եղիշե Մելիքյանը՝ Լատվիայի հավաքականի նկատմամբ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 23:30
Դավիթ Թադևոսյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են տեխնոլոգիական համագործակցության զարգացման հնարավորությունները
25.09.2026 | 23:17
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. Ավանեսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում
Բոլորը

Իրանը կարող է ամերիկյան կործանիչների կողմից իրանական «Mahan Air» ավիաընկերության ուղևորատար օդանավին մոտենալու գործով ՄԱԿ-ի Միջազգային դատարան դիմել։ ԻՌՆԱ-ի փոխանցմամբ՝ ասյ մասին հայտարարել է Թեհրանի համալսարանի միջազգային իրավունքի ամբիոնի պրոֆեսոր Յուսեֆ Մոլաին։

«Քաղաքացիական ավիացիայի միջազգային կոնվենցիայի (հայտնի է նաև որպես Չիկագոյի կոնվենցիա) անդամ բոլոր երկրները պարտավոր են ապահովել ոչ ռազմական օդանավերի թռիչքների անվտանգությունը»,- ասել է նա։

Հիշեցնենք՝ հուլիսի 23-ի երեկոյան Սիրիայի երկնքում երկու կործանիչ մոտեցել է իրանական Mahan Air ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռին, որն ուղևորվում էր Լիբանան։ Այն հաջողությամբ վայրէջք է կատարել Բեյրութի օդանավակայանում, սակայն վիրավորվել է երեք ուղևոր, ինչպես նաև անձնակազմի մի քանի անդամ: Ըստ իրանական ինքնաթիռի օդաչուի՝ կործանիչներն ամերիկյան էին։ Դեպքը տեղի է ունեցել Սիրիայի օդային տարածքում։

Նշենք, որ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հաստատել էր, որ ԱՄՆ ՌՕՈՒ-ի F-15 կործանիչներն իրանական օդանավին ուղեկցել էր մեկ կիլոմետր հեռավորության վրա՝ միջազգային նորմերը հաշվի առնելով։

Ի պատասխան ամերիկյան կողմի պնդումների, թե կործանիչը չի սպառնացել ուղևորատար օդանավի անվտանգությունը, Մոլաին ասել է, որ այդ պնդումները ոչ մի ընդհանուր բան չունի միջազգային իրավունքի հետ։

«ԱՄՆ-ն սպառնացել է երրորդ երկրում թռիչքների անվտանգությունը, այն դեպքում, երբ հենց այդ երկրում ամերիկյան զինվորականների ներկայությունը հարցականի տակն է»,- ամփոփել է իրանցի պրոֆեսորը։