Դաս՝ մանեկենների հետ, դաշտում կամ գերեզմանատանը․ ինչպե՞ս փոխվեց ուսումը կորոնավիրուսի պայմաններում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.07.2026 | 02:54
ԱԱ-2026. Ֆրանսիան խնդիրներ չունեցավ, Մբապեի դուբլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 23:28
«Ուիմբլդոն»․ Կարեն Խաչանովը մեկնարկել է հաղթանակով
30.06.2026 | 23:16
Հայկ Խլոյանը հաղթել է օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:58
ԱԱ-2026. Հոլանդի գոլը Նորվեգիային դուրս բերեց 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:50
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.06.2026 | 22:34
Ուկրաինայում ռուսական ավիահարվածից ադրբեջանցի ուսանողուհի է մահացել. պատերազմից ի վեր ավելի քան 130 ադրբեջանցի է զոհվել
30.06.2026 | 22:20
Էրդողանն արձագանքել է Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանության ճանաչման որոշմանը
30.06.2026 | 22:04
Եվրոպայում շոգի նոր ալիք է սպասվում
30.06.2026 | 21:50
ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը սահմանափակելու՝ Թրամփի առաջարկը
30.06.2026 | 21:37
Ինչու Ալեն Սիմոնյանը չէր մասնակցում ՔՊ վարչության նիստին
30.06.2026 | 21:28
Հրդեհ Արմավիրի ավտոտնակներից մեկում. այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա
30.06.2026 | 21:15
Գիտակցության և հիշողության խանգարումներ․ ինչու է կալանավորը 50 օր հացադուլի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 21:08
Բաքվի դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում. փաստաբանները խնդրել են արդարացնել
30.06.2026 | 21:00
Ուրսուլա Ֆոն դեր Լայենի այցի ժամանակ կարևոր հարցեր կքննարկվեն․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 20:44
Խաղաղաշինության հանձնաժողովը կարևոր կամուրջ է. Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է ՄԱԿ նստաշրջանին
Բոլորը

Աշխարհում կորոնավիրուսի տարածման սկզբնական շրջանից շատ երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, անցան ուսուցման հեռավար համակարգին՝ խուսափելով ուսումնական հաստատություններում մարդկային կուտակումներից ու դրա հնարավոր ռիսկերից։ Եվ եթե Հայաստանում, համաճարակային իրավիճակով պայմանավորված, սեպտեմբերի 1-ից դասերին օֆֆլայն մասնակցելը դեռ կասկածի տակ է, շատ երկրներ ոչ միայն արդեն վերաբացել են դպրոցներն ու համալսարանները, այլ նաև հակահամաճարակային կանոնների պահպանման կրեատիվ լուծումներ գտել։

Այսպես, Մալազիայի Sunway համալսարանում ուսանողների միջև սոցիալական հեռավորությունը պահպանելու համար լսարաններում ստվարաթղթե «մանեկեններ» են տեղադրել՝ հայտնի մարդկանց կերպարներով։ Դրանց թվում են Ալբերտ Էյնշտեյնը, Հարրի Փոթերի հեղինակ Ջեյ Քեյ Ռոուլինգը, Ուիլ Սմիթը և այլք։

Համալսարանի ֆեյսբուքան էջում բազմաթիվ ուսանողեր մեկնաբանություններ են թողել՝ նշելով, որ չեն համբերում, թե երբ են իրենց սիրելի աստղերի հետ նույն լսարանում դասերի մասնակցելու։ Այսպես, սոցիալական հեռավորություն պահպանելը թույլ կտա, որպեսզի ուսանողներն առանց դիմակ լսարան մտնեն։

Իսկ ահա, օրինակ, Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամի դպրոցներից մեկում ո՛չ ֆիզիկական հեռավորություն պահպանելու խնդիր են երեխաների առաջ դրել, ո՛չ դիմակ կրելու։ Պարտադիր է միայն ձեռքերը հաճախակի լվանալը և դասամիջոցի ընթացքում այլ դասարանի երեխաների հետ չշփվելը։

ԱՄՆ Թեխաս նահանգի դպրոցներից մեկում կորոնավիրուսից պաշտպանվելու հետաքրքիր տարբերակ են գտել։ Աշակերտները դպրոց են գնում՝ գոտկատեղին օղակ ամրացրած։ Երբ դպրոց են հասնում, նրանց ջերմաչափում են և, եթե երեխան հազում է կամ ջերմություն ունի, տուն են ուղարկում։ Դասասենյակներում առավելագույնը 11 աշակերտի ներկայություն է թույլատրված՝ յուրաքանչյուրը մյուսից 6 ոտնաչափ հեռավորության վրա։ Թեխասի այս դպրոցում աշակերտների և ուսուցիչների համար դիմակը պարտադիր է։

Կորոնավիրուսի պայմաններում ուսումը կազմակերպելու կրեատիվ, բայց, միևնույն ժամանակ, վախեցնող տարբերակ են գտել Հնդկաստանի Սոպոր քաղաքում։ Այստեղ երեխաները դաս են անում դպրոցի մոտակայքում գտնվող գերեզմանատանը։

Կորոնավիրուսի բռնկման սկզբնական օջախ Չինաստանում Կրթության նախարարությունը հրահանգել է դպրոցներում պարտադիր ջերմաչափում կատարել՝ տեղական հատուկ ծրագրի միջոցով։ Չինական դպրոցներում դիմակը հանել կարելի է միայն լանչի ժամանակ, իսկ դասերի ընթացքում երեխաներն իրարից առանձնացված են ապակե կամ պլաստիկ միջնորմերով։

Ճապոնիայի քաղաքներից մեկում էլ հակահամաճարակային կանոնները պահպանելու նպատակով երեխաների դասասեղանների վրա հատուկ պլաստիկ ծածկող շերտեր են ավելացրել՝ այնպես, որ երեխաներն անմիջական շփում չունենան։ Ճապոնական մեկ այլ դպրոցում՝ երեխաները բժշկական դիմակներով ու դիմավահաններով են դասերին մասնակցում։

Իսրայելի դպրոցներում դիմակ պարտավոր են կրել 7-ից բարձր տարիքի երեխաները՝ դասասենյակներում և 4-րդից բարձր դասարանի երեխաները՝ ամենուր և ամբողջ օրվա ընթացքում։

Դեռ մայիսից դպրոցները վերաբացած Ֆրանսիան էլ, թեպետ հակահամաճարակային կանոններին հետևում է, բայց երեխաներին չի պարտադրում դպրոց այցելել։ Բացի այդ, այստեղ գործում է կանոն, ըստ որի՝ մեկ դասարանում միաժամանակ միայն 10 -15 երեխա կարող է գտնվել։

Իսկ ահա Թայլանդում, որտեղ դպրոցները հուլիսի 1-ից վերաբացվել են, երեխաները դասի են գնում միայն ջերմաչափման և դասարանում միջնորմերով միմյանցից առանձնացված նստելու պայմանով։

Կորոնավիրուսից ամենաշատ տուժած եվրոպական երկրներից Իտալիայի Թուրին քաղաքում էլ դասերը հաճախ մաքուր օդին են անցկացնում, քանի որ այդպես միմյանց վարակելու հավանականությունը փոքր է։

Ի դեպ, բացօթյա դասեր կազմակերպելու նման փորձ դեռ մայիսին Արցախում էր կատարվել։ Մարտունու շրջանի Վարանդա գյուղի դպրոցներից մեկում հեռավար ուսուցման փոխարեն որոշել էին դպրոցական նստարանները դուրս բերել դպրոցի բակ ու դաս անել դաշտում՝ խոտերի մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան