Ադրբեջանցիների կողմից վանդալիզմի է ենթարկվել Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
25.07.2020 | 12:02Ադրբեջանցիների կողմից վանդալիզմի է ենթարկվել Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցը (Խաչատուրեան Հայ Կեդրոն)։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՄՆ-ում բնակվող հայ լրագրող Վրույր Թադևոսյանը և տեսանյութ հրապարակել։
Նա նշել է, որ դպրոցի պատերին նկարված է ադրբեջանական դրոշ, գրված են ազատագրված տարածքների անունները, հայհոյանքներ և հակահայկական արտահայտություններ։