Տեսչական մարմինները 4,742 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում են կայացրել

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով, հուլիսի 23-ի դրությամբ, 4․742 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում է կայացվել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ իրականացվել է 56․862 ստուգում, որից միայն 794-ը՝ նշված օրը:
Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։