Գյումրիի բուհեր ընդունվածների թիվն աճել է․բարձր միավոր հավաքելու և բուհ չընդունվելու դեպքեր չկան

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Ընդունելության միասնական քննություններն ավարտվել են, և այժմ  Գյումրիի բուհերն ամփոփում են արդյունքները։ Հիշեցնենք, որ այս տարի, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, շրջանավարտները բուհեր են դիմել նոր ընթացակարգով՝ ընդունվելու համար հանձնելով ընդամենը մեկ միասնական քննություն։

Այս տարի Գյումրիի բուհերում և՛ դիմորդների թիվն է աճել, և՛ ընդունվողների։ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղն ունեցել է 103 դիմորդ, որից ընդունվել 88-ը։

«Վերջին 4-5 տարիների ընթացքում, եթե մի քիչ էլ առաջ գնանք՝ 10 տարիների կտրվածքով ամենաշատ դիմորդներն ենք այս տարի ունեցել։ Վերջին 3 տարիներին ունեցել ենք 76, 23, 67 դիմորդ։ Հիմա ունենք 103, ինչը բավական բարձր ցուցանիշ է։  Ընդունվածների թիվն էլ է մեծ․ անցյալ տարի ընդունվել է 58 հոգի, այս տարի՝ արդեն 88-ը։ Այսինքն՝ դինամիկան այս առումով էլ բարձր է»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ղարիբ Հարությունյանը։

Նա նաև նշեց, որ Շիրակի մարզի 39 մեդալակիրներից 10-ն ընդունվել է իրենց բուհ, ինչն աննախադեպ ցուցանիշ է։

«Ունենք նաև 10 մեդալակիրներ, որոնք ընդունվել են։ Նախկինում նման ցուցանիշ չենք ունեցել, ամեն տարի ունեցել ենք 1-2 մեդալակիր, որոնք ընտրել են մեր մասնաճյուղը։ Հիմնականում մեդալակիրներն ընտրում են երևանյան բուհեր»,- ասաց Հարությունյանը։

Շիրակի մայր բուհ ընդունվածների թիվը ևս աճել է։ Այս տարի 30 մասնագիտությունների գծով ընդունելություն է կազմակերպվել, բուհն ունեցել է 448 դիմորդ, որոնցից ընդունվել է 328-ը։ 120 դիմորդ կա՛մ մրցույթից դուրս է մնացել, կա՛մ անցողիկ շեմը չի հաղթահարել, կա՛մ քննության չի ներկայացել։

«Անցյալ տարի ընդունվել է 277 հոգի, հրամանագրվել՝ 268-ը։ Այս տարի արդեն 328 հոգի է, եթե գումարենք նաև երկու հոգուն, որոնք թափուր տեղերի համար են դիմել, ապա 330 ընդունվածներ ունենք։ Թիվն աճել է»,- մեզ հետ զրույցում ասաց ՇՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Գևորգ Ասատրյանը։

Բուհում մեծ մրցակցություն է եղել ֆիզիկական դաստիարակություն ու սպորտային մարզումներ բաժին դիմածների շրջանում։ Այս մասնագիտության դեպքում ներբուհական քննություն է անցկացվել, այժմ բոլոր տեղերը զբաղված են, թափուր տեղեր չեն մնացել։

«Ունեցել ենք 84 դիմորդ, որից 6-ն արտամրցույթով են ընդունվել։ Իրենք վերջին 3 տարվա ընթացքում Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրներ են եղել տարբեր մարզաձևերի գծով, ընդունել ենք տեղերի քանակով՝ 35 դիմորդ դրական միավորներով, և ունեցել ենք 23 դիմորդ, ովքեր դրական միավորով դուրս են մնացել մրցույթից»,- ասաց Ասատրյանը։

Նշենք, որ այստեղ դեպքեր չեն գրանցվել, որ բարձր միավորներ հավաքած դիմորդները դուրս մնացած լինեն մրցույթից ու բուհեր ընդունված չլինեն։

«Դեպք չկա, որ բարձր միավորով դիմորդը մեր մոտից դուրս մնացած լինի։ Շատ դեպքեր լինում են, որ անցողիկ շեմը չհավաքածներն են զանգահարում ու ասում՝ որտե՞ղ կարող են թափուր տեղի համար դիմել, կամ հարցնում են՝ հնարավո՞ր է՝ թափուր տեղի համար անցողիկ շեմի միավորն իջեցվի»,- ասաց ՇՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը։

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում ևս բարձր միավոր հավաքած ուսանողների ընդունման հետ կապված խնդիրներ չեն առաջացել։

«Բարձր միավոր հավաքելու ու բուհ չընդունվելու դեպք չի եղել, որովհետև մեր տեղերի քանակն ավելին է եղել, քան դիմորդներինը՝ յուրաքանչյուր բաժնում։ Մեր բուհում նման խնդիր չի առաջացել։ Մենք լրացուցիչ մրցույթի արդյունքում էլ 6 դիմորդ ունենք, որ, օրինակ, մայր բուհում իրենց ընտրած բաժնից դուրս են մնացել, վերադարձել են և մեզ մոտ են լրացուցիչ մրցույթի մասնակցում»,- ասաց ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը։

Էմմա Չոբանյան