18-ից բարձր ստացած 6 դիմորդների հնարավորություն կտվի սովորել առկա․ ի՞նչ է առաջարկել փոխնախարարը բուհ չընդունված դիմորդներին

Լուրեր

17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
17.11.2026 | 20:09
Վիրավորանքի համար՝ նվազագույնը 1 մլն, զրպարտության համար՝ 2 մլն դրամ․ ԱՆ-ն առաջարկում է փոխհատուցման նոր շեմեր
17.11.2026 | 20:06
Գերմանիայի ԱԳ նախարարը Բաքվում է․ նրան ընդունել է Ալիևը
17.11.2026 | 19:52
Ազգային հերոսը՝ կոռուպցիայի համար դատապարտված․ ինչու Փիլոյանը չի զրկվել կոչումից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 19:40
Կրպակները քանդեցին, բարեկարգումը հետաձգվեց․ Շինարարների փողոցի պատկերը՝ 1 ամիս անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 19:30
Հայաստանի բնակչությունը գերազանցել է 3,1 միլիոնը․ հիմնական աճը՝ Երևանում և հարակից մարզերում
17.11.2026 | 19:16
Փրկարարները մարել են հանդիսությունների սրահում բռնկված հրդեհը
17.11.2026 | 19:01
Որտեղի՞ց էր այն փողը, որը տալիս էր․ Վահագն Ալեքսանյանը՝ Արսեն Գևորգյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 18:49
Թուրքիայի դատարանն ընդդիմադիր Sözcü TV-ն պետական ​​վերահսկողությանն է փոխանցել․ ոստիկանությունը ձերբակալել է ղեկավարներին
17.11.2026 | 18:28
Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում Իրանը շատ մեծ գին կվճարի
17.11.2026 | 18:22
Եթե ես վաղը բանտում մահանամ, ինձ հետ սենց չվարվեք հանկարծ․ Եղոյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 18:15
Խցանումներից խուսափելու համար քննարկվում են կենտ ու զույգ համարներով երթևեկության սահմանափակումներ և տուգանքների խստացում․ Ավինյան
Բոլորը

Այսօր տեղի է ունեցել ընդունելության քննությունների արդյունքում բարձր միավորներ ստացած, բայց բուհ չընդունված դիմորդների ծնողների և ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի հանդիպումը։ Այս լրագրողների հետ զրույցում հայտնել է քննարկման մասնակից ծնողներից Մասիս Բաբալյանը։

Փոխնախարարն առաջարկել է 18-ից բարձր միավորից ստացած 6 դիմորդների սովորել առկա, բայց ոչ իրենց նշած իրավաբանական ֆակուլտետում, այլ միջազգային հարաբերություններ բաժնում։ Փոխնախարարը նաև առաջարկել է դիմորդներին՝ նույն գնահատականներով մասնակցել հեռակա համակարգի մրցույթին այն մասնագիտությունների համար, որոնք ունեն հեռակա բաժին՝ հավելելով, որ մի քանի մասնագիտությունների (օրինակ՝ իրավաբանական, միջազգային) դեպքում հնարավոր չի լինի հետագայում հեռակայից տեղափոխվել առկա ուսուցման, որոշների դեպքում՝ հնարավոր է։

Թամրազյանը հայտնել է, որ հուլիսի 27-ին հստակ կարող են ներկայացնել, թե որ առարկայի համար հեռակա ուսուցման քանի տեղ կարող են ավելացնել և որը կլինի անցողիկ շեմը՝ ըստ մասնագիտության։

Քննարկման մասնակից ծնողի խոսքով՝ պատրաստվում են խնդրին լուծում տալ՝ դիմելով դատարան։

«Մեր պահանջն է, որ դիմորդները ստացիոնար բաժնում սովորեն, հեռակայի մասին ընդհանրապես չենք ուզում լսել»,- նշեց նա։