Մեղադրող կողմը խախտում է Գագիկ և Կարեն Խաչատրյանների պաշտպանության իրավունքը. պաշտպանական խումբ

Լուրեր

12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
12.10.2026 | 20:00
Թմրանյութ վաճառողները և օրենքով գողերն ունե՞ն քաղաքական հովանավորներ․ զրույց նախկին փոխոստիկանապետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Խաչատրյանների փաստաբանական խումբն այսօր հայտարարություն է տարածել՝ նշելով, որ մեղադրող կողմը խախտում է Գագիկ և Կարեն Խաչատրյանների պաշտպանական իրավունքը։

«2020 թվականի հունիսի 22-ին ՀՀ ԱԱԾ քննիչը Գագիկ և Կարեն Խաչատրյաններին, ինչպես նաև նրանց պաշտպաններին հայտարարել է քրեական գործի նախաքննությունն ավարտելու վերաբերյալ և քրեական գործի նյութերի պատճենները տրամադրել է ծանոթացման համար: Մեղադրանքի կողմն օրենքով սահմանված կարգով պարտավոր է պաշտպանության կողմին բավարար հնարավորություններ և ժամանակ տրամադրել, որպեսզի կարողանանք լիարժեք ծանոթանալ դրանց և առկայության դեպքում նոր միջնորդություններ ներկայացնենք: Հենց այդ տրամաբանությամբ էլ պաշտպանության կողմը միջնորդել է քրեական գործի յուրաքանչյուր հատորին ծանոթանալու և միջնորդություններ ներկայացնելու համար տրամադրել 2 օր ողջամիտ ժամանակ:

Վարույթն իրականացնող մարմինն իր որոշմամբ անհիմն և անօրինական կարգով սահմանափակել է քրեական գործի նյութերին ծանոթանալու մեր իրավունքը և 37 հատոր քրեական գործին ծանոթանալու և դրանց հիման վրա միջնորդություններ ներկայացնելու համար տրամադրել է ընդամենը 15 օր ժամանակ՝ վստահ լինելով, որ այդ ժամանակը չի կարող բավարար լինել, առավել ևս, որ դրանց իրենց պաշտպանների հետ միասին պետք է ծանոթանան նաև քրեակատարողական հիմնարկներում գտնվող Կարեն և Գագիկ Խաչատրյանները, որոնցից վերջինը նաև վատառողջ է և մշտական ցավեր ունի, որպիսի հանգամանքներն էլ ավելի են խոչընդոտում այդ սուղ ժամկետում գործի նյութերին լիարժեք ծանոթանալուն:

Այս կերպ մեղադրանքի կողմը խախտում է Գագիկ և Կարեն Խաչատրյանների պաշտպանության իրավունքը և փորձում է թույլ չտալ, որպեսզի վերջիններս և իրենց պաշտպանները վեր հանեն նրանց թերություններն ու անօրինականությունները և բարձրաձայնեն դրանց վերաբերյալ:

«Կանխազգալով նախաքննական մարմնի նման անօրինական գործելաոճը, մենք՝ Խաչատրյանների պաշտպաններս, դեռևս 2020 թվականի հուլիսի 1-ին և 14-ին նախաքննական մարմնին հիշեցրել էին, որ քրեական գործը դատարան ուղարկելու պարագայում պարտավոր էր այն հաշվարկով նախաքննության ավարտ հայտարարել, որպեսզի պաշտպանության կողմին բավարար ժամանակ տրամադրեն գործի նյութերին ծանոթանալու համար», – նշել է փաստաբան Երեմ Սարգսյանը։

Չնայած որ 06.07.2020թ. գրությամբ նախաքննական մարմինը հայտնել էր, որ քրեական գործի նախաքննությունն ավարտելիս և քրեական գործի նյութերին ծանոթացնելիս վարույթն իրականացնող մարմինը ղեկավարվելու է բացառապես օրենքի անշեղ պահպանմամբ՝ բավարար ժամանակ տրամադրելով գործի նյութերին ծանոթանալու համար, սակայն ինչպես տեսնում ենք, այս դեպքում ևս օրենքն ԱԱԾ-ի համար միայն «թղթի» վրա է գործում, իսկ իրականում Խաչատրյանների և նրանց պաշտպանների իրավունքները խախտվում են ամենակոպիտ բոլոր եղանակներով»,- ասվում է հաղորդագրությունում: